Թռչնամիսը մանկապարտեզում չի օգտագործվել. Քաղաքապետարանը պարզաբանում էSlaq.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ – ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անօրակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ, որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ: Ավելորդ չենք համարում շեշտել, որ տվյալ ապրանքը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել:

Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել