Քիչ առաջ անցնում էի կառավարության դիմացից ու առաջին անգամ ոչ թե ճանապարհը փակողի այլ փակված ճանապարհի առաջ կանգնեցի...
Եզդիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, որին այս անգամ չկարոցացա մասնակցել... Հավանաբար արձագանք չստանալուց հետո որոշել էին փողոցը փակել...Ես երթուղային ավտոբուսի մեջ էի ու ևս մեկ անգամ ականատես եղա մարդկային այդ փոքրհոգությանն ու ճղճիմությանը...
Ավտոբուսի մեջ վարորդից սկսած, երիտասարդներից մինչև մի քանի ալեհեր, լուսամուտը բացել ու գոռում էին բողոքավորների վրա, որ կարողա գիդեք ձեր հավեսն ունենք արա....
Ուղիղ 100 տարի առաջ շատ ազգեր հավես չունեին, անտարբեր էին, դրա համար տեղի ունեցավ հայոց Ցեղասպանությունն ու մեծ Հայրենազրկումը...
Իսկ 100 տարի անց նույն ճակատագրին արժանացել են եզդիները, ու հայերից շատերը մեղմ ասած անտարբեր են, և դա արդյունքն է «շառից, փորձանքից հեռու»-ի կամ «եղունգ ունես, գլուխդ քորի» բթացնող ու մարդկային խիղճը այլայլող հոգեբանության, «մտածողության»
էն մի տեսանյութը չեմ հրապարակի, շատ նորմալ մարդկանց վրա կազդի, բայց էսօրվա տեսածս ոչխարներից եղել են նաև այն ժամանակ, որ թքած են ունեցել թուրքերի կողմից իրականցվող հայերի և այլ ազգերի Ցեղասպանությանը, սակայն արածելով հանդերձ՝ նայեք այս տեսանյութը, թող ձեր ծամած խոտը դժվար մարսվի