Ես ուղղակի ցանկանում եմ մեր թերթերի որոշ խմբագիրների հիշեցնել, որ կան էթիկայի որոշակի նորմեր, որոնք Չխախտելը լրատվության հիմնաքարերից է: Երբ, օրինակ, տեղեկատվություն ես տարածում, որով գուժում ես Վանո Սիրադեղյանի մահը, իսկ հետո, երբ լուրը հերքվում է, դու ոչ միայն հերքում չես հրապարակում, այլև նույնիսկ ներողություն չես խնդրում Սիրադեղյանի հարազատներից, դա տմարդիություն է: Երբ դու "դիվերսանտների" ներխուժման մասին լուր ես հորինում և նույնիսկ այն ժամանակ, երբ ապացուցվում է, որ տարածածդ տեղեկությունը բացահայտ սուտ է ու կեղծիք, իսկ դու շարունակում ես "քո էշը քշել", դա նույնպես տմարդիություն է: Երբ քեզ արդարացիորեն քննադատում են՝ ընդ որում, առանց վիրավորանքի նշույլի անգամ, իսկ դու դրան պատասխանում ես անձնական վիրավորանքներով, դա արդեն տարրական անդաստիարակություն է: Այսքանից հետո պարզ է, չէ՞, թե ինչու՞ եմ ես իմ մասնագիտությունը նշելիս ընդգծում՝ ՆԱԽԿԻՆ լրագրող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/868792496478179?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել