Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ռազմիկ Ամյանը դիրքերում է: Սկսե՞նք երևի հարգելի լրատվամիջոցներ Ռազմիկ Ամյանի ու մասնավորապես իր պրոդյուսերի՝ Արմին Մովսիսյանի հայտարուրաթյան պատասխան հայտարարությունը:
Քիչ առաջ Ռազմկի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը ֆեյսբուքյան հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Պաշտոնական հայտարարություն լրատվամիջոցների համար. Ի պատասխան ԶԼՄ-ի բազմաթիվ հարցումների՝ ասում ենք, որ Ռազմիկ Ամյանը գտվում է ԼՂՀ-ում, գնացել է առաջին գծի տղաներին ոգևորելու»:
Նախ առաջինը այս կոնտեքստում վիրավորանք եմ տեսնում նախ լրատվամիջոցների հանդեպ: Որովհետև Ձեր հայտարարությունից նենցա դուրս գալիս, որ բոլոր լրատվամիջոցները խնդրում էին էն ժամանակ Ռազմիկ Ամյանին գնալ դիրքեր: Դուք էլ ադալժենիի կարգով գնացել եք դիրքեր: Ուղղակի բոլորս ցանկանում էինք հարց շուրջ համախմբում տեսնեինք:
Ռազմիկ և իր ընկերներ ջան (էն էրեխեքի հետ չեմ) դուք ինչպես նաև բոլոր աստղերդ լուրջ մտածում եք, որ բոլորից խելացի՞ եք ու կարաք մեզ էշի տեղ դնե՞ք: Ի՞նչա նշանակում բոլոր լրատվամիջոցներին ի պատասխան Ռազմիկը դիրքերում է: Էտ նույնն ա որ հայտարարություն տարածեիք, որ բազմաթիվ քաղաքացիների հորդորով այսօր Ռազմիկ Ամյանը միացել է « Չենք վճարի 150 դրամ» ակցիային: Չե՞ք հասկանում, որ գնացողը պետքա էտ ժամանակ գնար: Որովհետև հենց էտ ժամանակ հայ զինվորը ոգեշնչման կարիք ուներ: Իսկ հիմա համեմատ խախանդա: Ես դեմ չեմ, կարող եք երբ ուզեք հելնեք գնաք: Բայց որ զռռում ա, որ Ռազմիկին համոզել եք, որ գնա, որովհետև շատ աստղերից հետ էր մնում ոնց որ: Բայց էնքան անփույթ եք աշխատել, որ ներկայացրել եք, թե իբր գնացել է քանի որ լրատվամիջոցները ԼԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿ ասել էին ոչ մեկ չի գնում դիրքեր մեր հայ աստղերից: Է հա լարված ժամանակ նկատի ունեին, հիմա ի՞նչ իմաստ ուներ էտ կապիկ արտահայտությունն ու անմտածված PR քայլը:
Ռազմիկ և իր ընկերներ ու իր պրոդյուսեր, հայտարարության մեջ էլ նենց էիք սկսել, ինձ թված Ռազմիկ Ամյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է: