Վաղը Բոնապարտի ծննդյան օրն է :
Իր շրջանի մասին գրել ուզում էի դեռ 92-93թթ:, ,,Հուլիոս Կեսարից,, անմիջապես հետո:
Գլխավոր հերոսը մեր Մյուրատն էր լինելու: Բոնապարտը պիտի լիներ դռների ետևում, առաջ չպիտի գար, քանի որ երկյուղում էի նրան խոսեցնելով՝ պարզունակացնել:

Այդ գիրքը չգրվեց. այն ժամանակվա իրականությունը պատնեշվեց իմ առաջ:

Երբ կյանքի որոշ փորձառություն ունեցա, հատկապես z առանցքի հետ կապված, նրա մասին գրելը նորից դարձավ օրակարգային:

Նա իր հետ որոշ գաղտնիքներ էր տարել այն աշխարհ:
Բայց ես արդեն գիտեի այդ գաղտնիքները բացահայտելու հնարը....

Գիրքը տպարանում է:
Շապիկը՝ Գոռ Աբրահամյանի:

----------------------------
Քայլեցին դեպի տուն:
Բերտրանն անընդհատ արահետն էր որոնում:
- Բայց, սըր, դուք թույլ եք սաստիկ, անուժ, ճիշտ այնպես, ինչպես բուրգից դուրս գալու միջոցին էր,-ասաց մտահոգ:
Կոմսի այս խոսքից Բոնապարտը կանգ առավ, նայեց նրա աչքերի մեջ:
- Հիշու՞մ ես,- ասաց մի տեսակ գորովանքով,- քանի՜ տարի է անցել…
- Բայց դա մոռանալ հնարավոր չէ, սըր:
Շարունակեցին քայլել:
- Երբ ելաք բուրգից, ամբողջությամբ մոխրագույն էիք դարձել, ասես սև մի ներկ էին քսել ձեր դեմքին կամ էլ անցել էիք այրվող դաշտերի միջով:
Նրանք ազատվեցին մուժի գերությունից:
- Դուրս գալով բուրգից ու տեսնելով մեզ, ապշանքով հարցրիք. ,,Եվ դուք այսքան ժամանակ սպասե՞լ եք ինձ,,: Իսկ երբ տարակուսանքով արձագանքեցի, որ կես ժամ էլ չկա, ինչ այստեղ ենք, դուք շփոթվեցիք սաստիկ, ափով ձեր դեմքը շոշափեցիք ու էլ ոչինչ չասելով, ձին հեծնեցիք: Ես, սըր, հետո շատ եմ խորհել այդ մասին ու այն մտքին եմ, որ դուք այն ժամանակ մեկ այլ իրականության մեջ եք հայտնված եղել և որ այնտեղ ժամանակն արագ է անցել…
Բոնապարտը կողքանց նայեց ուղեկցին:
- Ես այնժամ ձեզ հարցրեցի, թե ի՞նչն է պատճառը ձեր գունատության, բայց դուք, սըր, չկամեցաք պատասխանել և ընդամենն ասացիք. ,,Չեմ ցանկանա, որ կրկին լինի այն, ինչ եղավ,,:
Բոնապարտը նրան լսում էր անձայն: Նա անընդհատ ոտքերի տակ էր նայում, ասես կարող էր կորցնել ճանապարհը, թեպետ արդեն ազատվել էին մուժի գերությունից:
- Ի՞նչ պատահեց ձեզ հետ այնտեղ, բուրգում, սըր,- հարցրեց կոմսը՝ թեքվելով դեպի Բոնապարտը. նրա ձայնի մեջ ակնհայտ թախանձանք կար,- ի՞նչ պատահեց, արտառոց ի՞նչ իրադարձություն եղավ այնտեղ: Չէ՞ որ դրանից հետո էր, որ ձեզ մոտ մեծ վերելք սկսվեց. ձեզանից այդ օրվանից հետո անդիմադրելի մի հորձանք էր գալիս, որը կլանում, խենթացնում էր մեզ, ու մենք գալիս էինք ձեր ետևից՝ հմայված այդ հորձանքով ու մոռացած ինքներս մեզ: Մեր հոգը չէր, սըր, թե կխոցվենք թշնամու գնդակներից ու արկերից. մեզ կլանում էր մղումը, որ փոխանցվում էր մեզ ձեզնից:
Բոնապարտը լուռ էր ու ցրված, ասես այլ մտքեր էին զբաղեցրել նրան: Ապա արձագանքեց ուշացած.
- Միևնույնն է, կոմս, մարդիկ ինձ չեն հավատա, եթե ասեմ նրանց, թե ինչ պատահեց ինձ այնտեղ: Այդ մի գաղտնիքը թույլ տուր տանել իմ հետ այս աշխարհից:


------------------
Իսկ թե ինչ եղավ բուրգում և դա որքանով է մեզ անհրաժեշտ իմանալ, կիմանաք սեպտեմբերին:

ՀԳ. սա գրքի գովազդ չէ, քանի որ տպագրվելու է խիստ սահմանափակ քանակով այն ընկալել կարողացողների թվով պայմանավորվա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել