Օր 1. Բարձրանում եմ երթուղային, որը պռնկեպռունկ լիքն է..Կողքիս մի մուրացիկ կին է, որը վախեցած ու իր հագուկապից ամաչելով] հազիվ նստել է՝ գրկին հիվանդ երեխան...Երեխան անհանգիստ շարժումներ է անում ու բարձր ձայներ արձակում...Հիվանդ է...Երթուղայինում մարդկանց դեմքերը խոժոռ են . զզվանքով հետևում են այդ կնոջը ու նրա երեխային...Հետո սկսում է «Ուֆ-Ուֆ»-ների շքերթը՝ թե իբր երեխան ինչու է ճչում...Իսկ մի սպիտակած մարդ, որին կյանքը ենթադրելի իմաստությունը չէր տվել, հպարտ հնդուհավի կեցվածքով իր սպիտակ պիջակի բարձրությունից սկսեց վայնասունը, որին ձայնակցեց ողջ երթուղայինը՝ «Լռի՛ր, լակոտ, հերի՛ք է...զզվացրիր...», իսկ երեխան շարունակում է. Հիվանդ, մտավոր թերզարգացում ունեցող երեխա է...Միջամտում եմ՝ «Հիվանդ է, չի հասկանում»...Սպիտակահեր անսիրտ այս արարածը աղբանոց բերանն ուղղեց ինձ ու սկսեց՝ «Շատ ես հասկանո՞ւմ, ձենդ կտրի...ու ...»...նրան միանում է խելահեղ ու ագրեսիվ երթուղայինը...Հասկանում ես, որ այդ երթուղայինը, որը պռնկեպռունկ լիքն էր, իրականում դատարկ է...դատարկ....
Օր 2. Բարձրանում եմ երթուղային... դիմացս նստած է շատ ճաշակով հագնված մի կին՝ գրկին գերմոդերն հագուստով մի սիրունիկ բալիկ....Այս տղան ամբողջ երթուղայինով մեկ երգում է՝ «Տարենարդ է այսօր, տարենակ է այսօր.....» մայրը ուրախանում է իր բալիկով ու մեր քծնող հասարակությունը, որը օրեր առաջ մուրացիկ կնոջը ու նրա բալիկին տրորեց, ոգևորող հայացնքերով ու ժպիտներով հմայվում էին այս երեխայով...
Հ.Գ.
Ոչ ոք ոչնչից այս կյանքում ապահովագրված չի....«Մա’րդ եղեք, մարդի’կ…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել