Esem.am-ը գրում է.
2000 թվականից ի վեր Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդներիս միջազգային օրը: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ երեկ միջոցառում էր կազմակերպել Անգլիական այգում, որի շրջանակներում երիտասարդական տարբեր կազմակերպություններ ներկայացնում էին իրենց աշխատանքը երիտասարդների հետ:

«Մեր ամենամեծ ձեռքբերումը խելացի և սոցիալապես ակտիվ երիտասարդներ ունենալն է: Այսօր ցանկանում ենք շեշտը դնել ձեռքբերումների վրա, որովհետև շատ անգամ խոսվում է բացթողումների մասին, ինչը ծանրացնում է այս օրը: Կարծում ենք՝ այսօր երիտասարդները պետք է ուրախանան և նշեն իրենց օրը»,- ESem.am-ին ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երիտասարդական ծրագրերը համակարգող Սամվել Մխիթարյանը:

Միջոցառման մասնակից «Հավասարակիցների տուն» հկ նախագահ Մանե Դավթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատում են երիտասարդների հետ՝ երիտասարդների համար: «Մեր ծրագրերը մշակվում են երիտասարդների կողմից, ովքեր շատ ավելի լավ գիտեն սեփական կարիքները: Ծրագրերը վերաբերում են երիտասարդների իրավունքներին, վերարտադրողական առողջությանը»,- ասաց նա և հավելեց, որ ամենամեծ ձեռքբերումը համարում է երիտասարդների նախաձեռնող լինելը՝ իրենց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման հարցում: Որպես բացթողում Մանեն առաջ բերեց այն փաստը, որ մեծահասակ գործընկերները հաճախ հավասարի պես չեն վերաբերում երիտասարդներին: Այս առումով նա առանձնացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որը երիտասարդներին դիտարկում է որպես հավասար գործընկերոջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ