
Ագրարային համալսարանի ղեկավարությունը գրոհ է կազմակերպել ՕԵԿ-ի դեմ վիճելի տարածքի պատճառով: Որքան հիշում եմ, գործը հասել էր դատարան, և ամենաարդար հայաստանյան դատարանը որոշել էր տարածքը համարել ՕԵԿ-ինը: Եվ հայաստանյան կենսափորձով զինված` պետական կառույցի` ագրարայինի ղեկավարությունը որոշել է լինչի դատաստան կազմակերպել օրինացերկրական գույքի նկատմամբ: Կարծում եմ, որ ավելի արդար կլիներ, եթե լինչի դատաստան իրականացվեր այն մարմնի և նրա ղեկավարի նկատմամբ, ով տարիներ առաջ երկուսին էլ տվել էր միևնույն թուղթը` ստեղծելով այս քաոսը: Բայց դե վերջինս հիմա նախարար է` «նո, նո, նո»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10202192161236421?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել