Յուրաքանչյուր կնոջ կյանքում գլխավոր բժիշկը գինեկոլոգն է: Ամեն տարիք իր խնդիրներն է բերում` լինի հասունացման շրջանում, սեռական կյանքում, հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո, դաշտանադադարի փուլում և այլն: Չնայած սրան` կանանց մեծամասնությունը ծայրահեղ դեպքերում է գինեկոլոգին դիմում, երբեմն էլ, ցավոք, միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն կյանքին է վտանգ սպառնում:
Այսպիսի վերաբերմունքը հաճախ պայմանավորված է բժիշկների հանդեպ անհիմն վախով կամ անվստահությամբ, իսկ եթե խոսքը գինեկոլոգին այցելելու մասին է, մեր` հայ կանանց դեպքում ավելանում են նաև ազգային կարծրատիպերը` «բա որ հարևաններն իմանա՞ն…», «հանվեմ գինեկոլոգի առա՞ջ, բա ամոթ չի՞», «ամուսինս հաստատ չի թողնի» և այլն: Եվ ահա` նրանք նախընտրում են հետևել իրենց «բանիմաց» ընկերուհիների խորհրդին, զբաղվել ինքնաբուժությամբ կամ առհասարակ ոչինչ չձեռնարկել: Արդյունքու՞մ: Ցավոք, երբեմն այն ողբերգական է լինում:
Սիրելի՛ կանայք, հուսով ենք այս հրապարակումը կօգնի ձեզ ձերբազատվել տարաբնույթ բարդույթներից, ընդունել, որ կնոջ առողջությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր խնդիր կարող է լուծել միայն բժիշկ-գինեկոլոգը, և որ այդ հարցում նա է ձեր միակ ու վստահելի խորհրդատուն:
Շարունակությունն՝ այստեղ