Galatv.am-ը գրում է.

Հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում ԳՊՄԻ ռեկտոր Վարդեվան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության պաշտոնյա Արման Կատունյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպես խափանման միջոց կիրառեց 2-ամսյա կալանքը: Կայացված որոշմանը սակայն դեմ էր պաշտպանական կողմը, եւ Արման Կատունյանի շահերի պաշտպանը հայտարարեց, որ այն բողոքարկելու են վերաքննիչ դատարանում: Բացի այդ Երվանդ Վարոսյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք՝ Արման Կատունյանը մեղադրվում է  ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով եւ 235 հոդվածի առաջին մասով (դիտավորյալ սպանություն եւ ապօրինի հրազեն կրել, պահել):

Այս պահին ընթանում է գործով նախաքննություն եւ հայտնի է, որ այն գտնվում է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունում:

Հիշեցնենք՝ Հ. Գրիգորյանի սպանության հիմնական դրդապատճառ համարվում է խանդը, եւ խոսվում է այն մասին, որ վերջինս անձնական հարաբերությունների մեջ է եղել գործով հիմնական կասկածյալ Արման Կատունյանի կնոջ հետ: ԳՊՄԻ ռեկտոր Վարդեվան Գրիգորյանն այսօր մեզ փոխանցեց, որ սպանված եղբոր կնոջը նախաքննական մարմինը ճանաչել է տուժող, եւ նրան հրավիրել են Երեւան՝ հարցաքննելու:

Անդրադառնալով Արման Կատունյանի այն պնդումներին, թե վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում, ուստի գտնում են, որ անօրինական է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, Վարդեվան Գրիգորյանը նշեց. «Պարզ է, փաստաբանը ամեն ինչ պետք է անի, ուղիներ փնտրի կատարվածը մեղմացնելու համար, բայց կան փաստեր, որոնք անհերքելի են, ինչ ուզում է ասեն: Սա սովորական խուլիգանական դեպք չէ, սա ի վերջո սպանություն է, ես հասկանում եմ դատապաշտպանի գործառույթը, ով կվերցնի իր վրա, ինչպես կարելի է չվերցնել, եթե ասում է՝ չի հիշում, լիքը տարբերակներ կան ապացուցելու համար հիշում է, թե չի հիշում, փաստն այն է, որ   սպանությունը եղել է, ու կարծում եմ, որ դա ապացուցելու շատ ճանապարհներ կան, իսկ ո՞վ կասի, որ այո, ես եմ արել»,- ասաց ԳՊՄԻ ռեկտորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել