Yerkir.am-ը գրում է.
Երեկ Տավուշի մարզպետարանից տեղեկացրել էին, որ հակառակորդի կրակոցների պատճառով Այգեպարի հրդեհված տների բնակիչներին նույն գյուղում բնակարաններ են հատկացվել: Yerkir.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը տեղեկացրեց, որ իրականության չեն համապատասխանում շրջանառվող լուրերն այն մասին, թե բնակարանները կտրամադրվեն առաջիկայում, դրանք արդեն հանձնվել են իրենց տերերին: Արշալույս Գևորգյանը տուժած ընտանիքներից մեկի անդամներից է, ով էլ ուրախությամբ նշեց, որ այս գիշեր իրենք արդեն իրենց նոր հատկացված տանն են քնել: «Տեղափոխվել ենք այնտեղ: Մեր հագուստեղենից այն, ինչ փրկել ենք կրակի բերնից` տեղափոխել ենք նոր տուն: Պայմանները վատը չեն` երեկ հոսանքն են քաշել, այսօր ասում են` ջրի հարցը կլուծվի: Մնում է գազի հարցն էլ լուծեն, որ կարողանանք մի տաք ճաշ ուտենք: Հասկանալի է, որ միանգամից հո բոլոր հարցերը չեն լուծվի, կամաց-կամաց կլուծվեն, մենք էլ կհարմարվենք»,-ասաց Արշալույս պապը` հավելելով, թե` «Էն, որ ասում են ուրիշի տանն ենք մնացել, էսենց-էնենց` սուտ բաներ են` հավատալ միք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



