1. Յուրաքանչյուրն իր ձևով է հասկանում ընկերությունը: Քեզ համար ընկերությունը.
ա) փոխադարձ շահավետությունն Է,
բ) ընդհանուր հետաքրքրություններն են, բիզնեսը,
գ) միմյանց աջակցելը, օգնելը, մխիթարելը:
2. Իսկական դերասանը պարտավոր է լինել,
ա) տաղանդավոր,
բ) համառ,
գ) աշխատասեր:
3. Քեզ հրավիրում են երեկույթի: Ինչպե՞ս ես զգում քեզ երեկույթի ընթացքում.
ա) բոլորի ուշադրության կենտրոնում ես,
բ) աշխատում ես մնալ աննկատ, քեզ հնարավորին չափ համեստ ես պահում,
գ) դու զվարճանում ես, հաճույք ես ստանում երեկույթից և շփվում ընկերներիդ հետ:
4. Ո՞ր երկրաչափական մարմինն է հաճախ հայտնվում քո մտապատկերում.
ա) կոնը,
բ) շրջանը,
գ) եռանկյունը:
5. Կարո՞ղ ես արդյոք կատարել առաջին քայլը տղամարդկանց հետ հարաբերություններում.
ա) այո,
բ) նայած հանգամանքներին,
գ) ոչ:
6. Երբ դու խոսում ես, մարդիկ սովորաբար.
ա) լսում են քեզ,
բ) խոսում են քեզ հետ միասին,
գ) հորանջում են:
7. Քո կարծիքով՝ Մոխրոտիկը.
ա) դժբախտ աղջնակ Էր,
բ) խորամանկ եր և հաշվենկատ,
գ) ազնիվ Էր և միամիտ:
Արդյունքներն՝ այստեղ