Araratnews.am-ը գրում է.
Araratnews-ը զրուցել է Տավուշի գյուղեր կամավոր մեկնած քաղաքացի Աշոտ Գրիգորյանի հետ:
-Ինչպե՞ս որոշեցիք գնալ սահմանամերձ գոտի:
-Ես ինքս Տավուշում մշտական բնակություն չունեմ, չնայած արմատներով Տավուշից եմ: Հայրս պահեստազորի սպա է ու ամեն անգամ լարվածության դեպքում կամավոր մեկնում է դիրքեր: Վերջին 10-ը օրվա ընթացքում շատ ավելի լուրջ էր, քան մինչև այդ: Հերթական անգամ գնացել ենք մեր գյուղ` Պառավաքար: Ի ուրախություն բոլորիս` արդեն գյուղի բնակիչներին զենք են բաժանում: Հորս հետ ես էլ գնացի այս անգամ, հավաքագրված էին արդեն 100- ավոր տղամարդիկ գյուղից՝ 20-45 տարեկան, որոնք պետք է զենք ստանային մեկ օրվա մեջ: Ամեն բան արդեն լավ է, խուճապ չկա:
-Ժողովրդի ոգին ինչպիսի՞ն է:
-Մի անգամ պատերազմ տեսած, մեծ կորուստներով էդ պատերազմը հաղթած ժողովուրդ է, չեն ուզում կռիվ լինի, չեն ուզում իրենց որդիներն ու եղբայրներն էլի գնան, բայց ասում են, թե թուրքը փորձի իր դիրքից առաջ գալու՝ եղաններով էլ կկանգնենք ու չենք թողնի, մեր տունն էստեղ է, մեր գերեզմանն էլ, էստեղ ծնվել ենք՝ էստեղ էլ մեռնելու ենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ