Շատերը լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնին երկրպագում ու նույնիսկ սուրբ են համարում, սակայն, պետք է նշել, որ Լենոնը, ինչպես թերևս մենք բոլորս, հեռու էր սուրբ լինելուց: Շատերը Լենոնին որպես օրինակ են ընդունում իրենց կյանքն ապրելու համար, սակայն դա այնքան էլ լավ միտք չէ: Ինչո՞ւ.
5 Ծեծում էր իր կանանց

Սիրո ու խաղաղության խորհրդանիշ համարվող Լենոնն իրականում բռնություն էր գործադրում կանանաց նկատմամբ: Սա փաստագրվել է դեռ այն ժամանակ, երբ Լենոնը Լիվերպուլում էր բնակվում, իսկ ավելի ուշ ինքը` Լենոնն է խոստովանել դա: Նրա առաջին կինը` Սինտիան և նրա երկրորդ կինը ` Յոկո Օնոն, երկուսն էլ Լենոնի դաժանության զոհն են դարձել: Ինչպես պարզվում է, Լենոնը իսկապես հոգեբանական լուրջ խնդիրներ ուներ ու ընկնելով անկառավարելի զայրույթի մեջ` ծեծի էր ենթարկելում իր կանանց:
4 Էմոցիոնալ ճնշումների էր ենթարկում որդուն

Անկասկած Լենոնի ամենամեծ զոհը նրա ավագ որդին` Ջուլիանն էր: Լենոնը պարզորեն ճնշումների էր ենթարկում փոքրիկ տղային, ով նրան ստիպել էր ամուսնանալ ու ընտանեկան կենցաղի մեջ հայտնվել, այն դեպքում, երբ նա այնքան էլ չէր ցանկանում դա և որին նա պատրաստ չէր` իր էգոիստ բնավորությամբ ու դեռևս դա համար այդքան էլ հասուն չլինելով: Թե՛ Ջուլիանը, թե՛ նրա մայրը` Սինտիան, բազմից են հասարակայնորեն հայտարարել, որ Լենոնը խենթ է, թմրանյութերի ազդեցության տակ է ընկնում, անտարբեր է, ու անտանելի է նրա հետ շփվել: Սինտիայի հետ բաժանումից հետո Լենոնը միացավ Յոկո Օնոյին և տարիներով մոռացավ տղայի գոյության մասին: Իսկ այն բանից հետո, երբ նրանք միացան, Լենոնը տղային էմոցիոնալ ճնշումների էր ենթարկում` քննադատելով ու բղավելով տղայի վրա` նրան մինչև իսկ արցունքերի հասցնելով: Մի անգամ Ջուլիանը սկսեց ծիծաղել ու Լենոնը բաղվելով սաստեց նրան` ասելով, որ չի սիրում, թե ինչպես է նա ծիծաղում:
Ավելի ուշ Ջուլիանն ասել է, որ Փոլ Մկքարթնին ավելի շատ է հայր եղել իր համար, քան իր իսկական հայրը:
3 Պաթոլոգիական ստախոս էր

Կարճ ասած Ջոն Լենոնն ինքն էր իր կյանքը հորինում` չափազանցնելով, հորինելով ու ստելով, այն ժամանակ, երբ նրան դա պետք էր լինում: Հաճախ նա դա անում էր սովորական էգոմանիայից դրդված` ցանկանալով ավելի լավը երևալ, քան իրականում կար: Բոլորն էլ թերևս այպես վարվում են, սակայն Լենոնը դա անում էր ինչքան ուզեր ու ինչպես ուզեր: Նա պնդում էր, թե աշխատավոր դասի ընտանիքում է մեծացել Լիվերուլում, մինչդեռ իրականում նա մեծացել էր միջին դասի ընտանիքում հարմարավետ պայմաններում: Իր կարիերայի սկզբնական շրջանում նա հերքում էր իր ամուսնացած լինելը: Նա պնդում էր, որ Յոկո Օնոյին հանդիպել է արվեստի ցուցահնանդեսի ժամանակ ու նրանց սերը ծաղկել է ինքնստինքյան, այն ինչ իրականնում Օնոն հետևել է նրան ամիսներ շարունակ, մինչև որ Լենոնը տեղի է տվել նրա հետապնդումներին: Նա ասում էր, թե կորցրել է իր հետաքրքրությունը Բիթլզի նկատմամբ` Փոլ Մկքարթնիի` փոփ երաժշտության հանդեպ ունեցած իր համար անցանկալի միտումների, խմբում ունեցած նրա դոմաինանտ դերի, ինչպես նաև խմբից դուրս գալուց հոտո ինքնուրույն ավանտգարդ ոճում աշխատանք կատարելու սեփական նախաձեռնություների պատճառով: Այն ինչ իրականում նա լքեց խումբը դրա գոյության վերջին երկու տարիների ընթացքում հերոինի նկատմամբ ունեցած իր կախվածության հետևանքով: Երբ մահվանից որոշ ժամանակ առաջ նա հայտնվեց հասարակությանը, նա պնդում էր, թե իր ժամանկը տանն է անցկացնում` հաց թխելով ու հայրական պարտականությունները կատարելով, այն ինչ իրականում այդ ողջ ընթացքում նա պարզապես ինչ-որ տեղ ժամանակ էր անցկացնում թմրանյութերի ազդեցության տակ: Իրականում այս անցանկալի վարքը հատուկ էր 60-ականների և 70-ականների ժամանկաշրջանում ապրող շատ ռոք երաժիշտններին, սակայն Լենոնը ամեն ինչ պարզապես հերքում ու մշտապես ամեն ինչ ստում էր:
2 Քանդեց Բիթլզը

Չնայած բազմաթիվ պատմություններ կան Բիթլզի կազմալուծման մասին, այդ թվում, խմբի ինքնստինքյան կազմալուծման պատմությունը ու Փոլ Մկքարթնիի խումբը լքելու որոշումը, այնուամենայնիվ, հենց Ջոն Լենոնն էր, ով քանդեց Բիթլզը: Իհարկե ամեն ինչ չէ, որ հարթ էր խմբում 60-ականների վերջին, սական Լենոնն ու միայն Լենոնն էր, ով ամեն ինչ վերջնականապես քանդեց` հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարելով, որ լքոում է խումբը: Որոշ ժամանակ դա գաղտնի էր պահվում, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ խումբը չի կարող երկար ժամանակ գոյատևել առանց Լենոնի: Լենոնի` խումբը լքելը դրա կազմալուծումն անխուսափելի դարձրեց: Պարզապես մոտ մեկ տարի ժամանակ պահանջվեց, որպեսզի վերջնականապես գրվեր խմբի մահավճիռը:
1 Այն չէր, ինչ ներկայանում էր

Լենոնի մարդասպանը նշել էր, որ սպանությունը կատարելու հիմնական դրդապատճառն այն էր, որ Լոնոնն այն չէր, ինչ բոլորն էին կարծում նրա մասին: Եվ իրոք որ Լենոնը հիպոկրատական. «արա ինչպես ասում եմ, ոչ թե ինչպես անում եմ» ասույթին համապատասխան ապրող մեկն էր : Ինչպես նրա շատ քննադատներ նշում էին` միակ բանը, որ պետք էր անել միանգամից նրա երգերին նայելն էր: Այն մարդն, ով երգում էր. «պատկերացրեք չկան սեփականություններ» միլիոնատերի կյանքով էր ապրում Նյու Յորքի ճոխ հյուրանոցներից մեկում: Մարդն, ով երգում էր. «պատկերացրեք չկա կրոն» տարված էր ամեն տեսակ հոգևոր ոլորտներով, այդ թվում հինդուիստական մեդիտացիայով, Այ Չինգով, ու ամեն տեսակ աստրոլոգիայով: Մարդն, ով երգում էր. «միակ բանը, որի կարիքն ունես սեր է» դաժան ու դառը մարդ էր, ով բռնության էր ենթարկում ընտանիքին ու ըներներին: Այն մարդն, ով երգում էր. «ոչ մի պատճառ` սպանելու ու մեռնելու համար» ֆիանսապես աջակցում էր ու հասարակայնացնում էր ռադիկալ խմբավորումների, որոնք բռություն էին քարոզում: Բառացիորեն այն ամենն, ինչ Լենոնի երկրպագուգները անձնավորում էին Լենոնին ոչ այլ ինչ էին, քան պարզապես իդեալներ, որոնցով մարդը կամ չէր կարող ապրել և կամ էլ չէր ապրի:



