Այգեպարի բնակիչներին, որոնց տներն օգոստոսի 10-ի ռմբակոծության արդյունքում այրվել էին, բնակարանները հատկացնելու է Հայաստան համահայկական հիմնադրամը

Ըստ հիմնադրամի, բնակարաններն ընտրելու են այրված տների բնակիչները՝ տեղական իշխանությունների հետ համատեղ:

78-ամյա Արշալույս Գևորգյանը (ում տունն այրվել էր) սակայն նշել է, թե տենց բան դեռ չկա, իրեն ոչ ոք բանալի, փաստաթուղթ չի տվել:

«Մենակ ասեկոսեներ կան, որ երեք սենյականոց տուն են տալիս: Բանալին ձեռքս տան, նոր կհավատամ, որ ինձ բնակարան են տալիս»,- ասել է նա:

Տավուշի մարզպետարանից տեղեկացրել են, որ այժմ զբաղված են բնակարանների փաստաթղթերի ձևակերպմամբ, գրում է «Հրապարակ»-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել