Խնդրում ու աղաչում եմ իմ Քրիստոնյա ու մարդասեր ընկերներին հոգատարությամբ աղոթել Մերձավոր Արևելքում ապրող Աստուծո բոլոր զավակների համար ինչպես նաև Ուկրաինայի խաղաղության համար: Տերը լսեց մեր աղոթքներն ու նորից անդոր տվեց մեր ազգին, որը ես հավատում եմ որ պիտի տանի խաղաղության համաձայնության շուտով: Հիմա նաև աղոթենք ու անտարբեր չլինենք թէ Աստուծո զավակներն ինչ տառապանք են քաշում Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում: Երևի տեղեակ էք թէ որքան դժվար է մեր Քրիստոնյա եղբայրների ու քույրերի, ինչպես նաև Եզդի ժողովրդի համար հիմա Իրաքում: Բերանով պատմելու չի: Երեխաներ են գլխատում, հարյուրավոր մարդկանց ողջ ողջ թաղում են: Ես երեկ նկարներ տեսա ու տղամարդ լինելով լաց եղա:

Ինչ կրոնի ու ազգի էլ լինեն, Աստուծո ստեղծվածներն են, ու մենք չենք կարող անտարբեր լինել մեր եղբայրների ու քույրեր այս անմարդկային տառապանքի նկատմամբ: Շատ եմ խնդրում, մենք, որ գիտենք ինչ է այս տեսակ տառապանքն ու խաղաղության հարկը, նույպես, նույն ջերմեռանդությամբ աղոթենք Մերձավոր Արևելքի (Իրաք, Սիրիա, Գազա, Իսրայել) և Ուկրայինաի խաղաղության համար ու մարդկան տառպանքից ազատության համար:

Մեր հավատարիմ Տէրը լսեց ձեր աղոթքները Հայ Ադրբեջանական խաղաղության համար: Խնդրում եմ, նույն սրտով աղոթեցեք նաև Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար, «որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։» (Ավետարան ըստ Մաթևոսի գլ. 5, համար 45)

Թող Աստուծո շնորհներն ավելանան ձեր և բոլորիս վրա:
Շնորհակալություն ձեր բարի կամքի համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել