Ankakh.com-ը գրում է.
Oգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին Տավուշի մարզպետարանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ բնակարանները տրամադրվել են գույքով: «Թե’ Վարդազարյանների, թե Գևորգյանների’ ընտանիքին Այգեպարի բազմաբնակարան շենքում տրամադրել են երեք սենյականոց բնակարաններ, որոնցից մեկին նաև ավտոտնակ է պատկանում»: Այգեպարցի տուժած բնակիչներից Արշալույս Գևորգյանը մեր թղթակցին ասել է, որ այժմ փաստաթղթային հարցերն են լուծվում, ինչից հետո իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: «Ջուրը, հոսանքն էլ միացնենք, կտեղափոխվենք: Քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ է ընկնում»,-ասել է Արշալույս Գևորգյանը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ