Երբ խոսում ենք, որ Հայերս պետք է կազմակերպվենք, պետք է միանանք, պետք է…միլիոն բան անենք, փոխելու Հայաստանի իրավիճակը, իրականում, ամեն մեկս կարող ենք միայն մենք մեզ կառավարել, փոխել մեր մտածելակերպը, մոտեցումը, մեր անձնական կյանքը, փոխելու Հայաստանի իրականությունը…Դժբախտաբար, Հայաստանի ժողովուրդը արդեն չունի շատ այլընտրանք, լինի քաղաքական իրականության մեջ, էկոնոմիկ ոլորտում, կամ մշակույթային ոլորտում…ինչ որ հրամցվում է քաղաքացիներին, նրանք ստիպված լինի բողոքելով, լինի լուռ, լինի դժգոհ թե գոհ համակերպվում են միջավայրին ու ստեղծում այն միջավայրը որ ունեք, կոռուպտ, անազնիվ, անարդար ու կործանիչ….
Չինաստանում, հարյուր հազարավոր քաղաքացիներ, ամեն առավոտ հեծանիվերով գնում են գործի, ու կոպեկներով աշխատում…քաղաքացիների կենսական մակարդակը շատ ցածր է, ու ռոբոտային կյանքը անմարդկային…երկիրը կարծես մի ինկուբատոր է, ու ԱՆՀԱՏԸ ոչ գնահատվում է, ոչ նկատվում, ոչ էլ արժեքավորվում…ճիշտ հակառակը, ինչ որ արեւմուտքում է…սակայն, ասեմ, որ արեւմուտքն էլ է շատոնց է ՄԱՐԴՈՒՆ դարձրել մի սոցյալական ԹՎԱՆՇԱՆԻ, կամ անձնագրի թվի, ու կամաց կամաց ՄԱՐԴԸ կորցնում է իր անձնական կարեվորությունը, իր յուրահատուկ տեղը հասարակության մեջ…Ոչ ոք ՄԱՐԴՈՒՍ անահատական պետքերը ու էությունը հաշվի չի առնում, որով, թելադրում է կույր օրենքը ու կույր իշխանությունները….
Հայաստանը շատ դաժան կերպով հասկացավ, որ ամեն մի ՀԱՅ ՄԱՐԴՈՒ հանդեպ իր անարգանքը, իր արհամարանքը տեղի տվեց արտագախտի, ու երկրի ավերակի, ամայացմանը, անարխյային ու դրամի դիկտատորյային…Ոչնչացան ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ…
Եթե փոփոխություն պիտի բերենք Հայաստանի քաղաքացիական իրականության մեջ, ապա, պետք է գնահատենք, հարգենք ու մեծարենք ու գուրգուրանք ամեն մի ՄԱՐԴՈՒ համար, իր ծնված օրից մինչեվ իր մահը, ու ապահովենք ամեն մի Հայի երջանկությունը….Դա ոչ թե նպատակ է իշխանությունների, այլ պարտավորություն….մի բան որ լրջորեն թերացան իշխանությունները այս քսան հինգ տարում…Միայն պատերազմի ու մահվան առաջ կանգնած ժամանակ ենք ամեն մի Հայի համար դողում, հոգում, ու մտատանջվում…Մենք պետք է այդ հոգատարությունը դարձնենք որպես ազգային մշակույթ ու մտածելակերպ։