Lurer.com-ը գրում է.

Ինքնության փնտրտուքների և ինքնահաստատվելու որոնումների մեջ գտնվող իրեն ադրբեջանցի հորջորջող ներկայիս Ադրբեջան կոչված տարածքում հայտնված անհայտ ցեղատեսակը, որը մի ժամանակ հայտարարել էր, թե կովկասյան աղվանների «ժառանգն» է, կարծես գտել է իր իրական ծագման վայրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մոնղոլիայի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի համատեղ կազմակերպած գիտարշավի ժամանակ Ուլան-Բատորի մոտակայքում հոներին պատկանող դամբարաններից մեկում հայտնաբերել են «ադրբեջանցիների նախահոր մնացորդներ»:

Ուլան-Բատորի մոտ հոնական դամբարանատեղին հայտնաբերվել է 1912 թվականին:

Նշվում է, որ ռուս գիտնական Նատալյա Պոլոսմակի գլխավորությամբ արշավախումբը դամբարաններից մեկում հայտնաբերված մարդու ատամի հետազոտության արդյունքում եզրակացրել է, որ այդ ատամը պատկանում է «Ադրբեջանի, Դաղստանի և Արևմտյան Հնդկաստանի ներկայիս բնակչության մարդաբանական տեսակին համապատասխանող կնոջ»: Ի դեպ, անհասկանալի է, թե ինչու ադրբեջանական կայքը իրենց «նախամոր» ատամը ներկայացնում է որպես «նախահոր»:

Ինչպես երևում է՝ իրենց ադրբեջանցի համարող հարևան արհեստածին երկրի բնակիչները սկսել են խոստովանել, որ իրենք բոլորովին էլ բնիկներ չեն և իրենց նախահայրերը կասպյան արևմտյան ավազան են եկել հեռավոր Մոնղոլիայից:

Նշենք, որ ադրբեջանցիների կողմից արյունակից եղբայրներ անվանվող ներկայիս Թուրքիայի բնակիչ թուրքերը վաղուց են խոստովանել իրենց բնիկ չլինելը: Թուրքիայի յուրաքանչյուր ղեկավար իր պարտքն է համարում առաջին հերթին հարգանքի այց կատարել Մոնղոլիայի հոների դամբարանատեղի՝ համարելով նրանց իրենց նախահայրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել