Վերջապես գնացի Սևան, վաղուց չէի եղել, գնացի, հիացա հանրային լողափով, կային ինչ-ինչ թերություններ, բայց այդ մասին ավելորդ եմ համարում բարձրաձայնել, ազգային բնավորության գիծ է...
Բայց սիրելի հայ ժողովուրդ, մի բանի մասին չեմ կարող չբարձրաձայնել, այն է՝ դաջվածքը: Բան չունեմ ասելու, յորաքանչյուր ոք իրավունք ունի անելու այն ինչ արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ, բայց մեր աղջիկների մի պատկառելի զանգված արդեն չափն անցնում է: Նախկինում դաջվածքներ էին անում հիմնականում բանտարկյալները, կամ «խոպանչիները»: Հասկանալի էր, մարդիկ հեռու էին իրենց օջախներից, զբաղմունք չունեին, ընդունված էր և այլն: Հիմա էլ, տարբեր պատճառներով մարդիք դաճվածքներ են անում, նորաձև են համարում, բայց հայ աղջիկներ ջան, հայազգի ապագա մայրեր ջան, դուք չափը անցնում եք, ձեր գոտկատեղերին արված այդ ուշադրություն գրավող, բայց անիմաստ, ոչինչ չասող դաջվածքներով ի՞նչ եք ուզում ապացուցել, որ նորաձև՞ եք, որ ժամանակի պահանջներին համահունչ ե՞ք քայլում, որ ի՞նչ:
Միայն մի բան կասեմ, թեկուզ և ինձ համարեք «Հին մարդ», ձեզ չի՜ սազում, ձեր գործն է...
Հա, չմոռանամ նշել, որ Աստվածաշնչում դաջվածքի մասին ոչինչ չկա ասված...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: