Pastinfo.am-ը գրում է.

Լիբերիայում աշխատելու ժամանակ Էբոլա վիրուսով վարակված իսպանացի քահանան մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը:
 
Հայր Միգել Պաջարեսը էբոլա վիրուսով վարակված առաջին եվրոպացին է: Վիրուսի պատճառով Արևմտյան Աֆրիկայում մահացել է ավելի քան 1.000 մարդ:
 
Վարակվելուց հետո 75-ամյա քահանան Լիբերիայյից տեղափոխվել է Իսպանիա՝ բուժման:
 
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, հայր Պաջարեսը բուժվում էր ամերիկյան «Mapp Biopharmaceutical» ընկերության կողմից արտադրված «ZMapp» էքսպերիմենտալ դեղորայքով:
Ամերիկյան հումանիտար կազմակերպության երկու վարակված աշխատակիցների մոտ, ովքեր բուժվում են նույն դեղորայքով, առողջանալու որոշ նշաններ են նկատվել:
 
Դեղորայքը նախկինում փորձարկվել էր միայն կապիկների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել