1in.am-ը գրում է.
Մինչ առաջին անձնական համակարգիչների ձեռք բերումն ու կիրառումը, հաշվողական մեքենաները շատ թանկ արժեին: Շատ քչերը կարող էին իրենց թույլ տալ տանն ունենալ տեխնիկայի նման հրաշք: Համակարգիչներ կային միայն մեծ կորպորացիաներում, համալսարաններում, հետազոտական կենտրոններում և պետական հաստատություններում:
1981 թվականի օգոստոսի 12-ին ամերիկյան IBM կորպորացիան ներկայացրել է անձնական համակարգչի առաջին մոդելը՝ IBM 5150-ը, որը դրել է ժամանակակից համակարգիչների դարաշրջաի սկիզբը: Առաջին անձնական համակարգիչն արժեցել է 1565 դոլար: Այն ուներ 4.77 մեգահերց հաճախականությամբ Intel 8088 պրոցեսոր, 16 կամ 64 կիլոբայթ օպերատիվ հիշողություն: Առաջին անձնական համակարգչում չի եղել կոշտ սկավառակ, իսկ սկավառակակրիչը ձեռք է բերվել առանձին վճարով:
Վաճառքի արդեն առաջին տարում իրացված համակարգիչների թիվը գերազանցել է 130 հազարը:



