Ես գիտեմ խաղաղություն գոյություն չունի աշխարհի որևե անկյունում, նույնիսկ ԱՄՆում….
սակայն ոչ մի ազգ Հայերի նման չի կանգնած ազգային ոչնչացման աղետի վտանգով, ինչպես առճակատել է հայը ահավասիկ երկու հազար տարիներ…ու այդ վտանգը չի ոչնչանում,
ու մտածում եմ, որ դա ավելի մեր մեղքով է, քան արտաքին թշնամիների…
Մի քիչ առաջ խոսում էի, Կանադահայ մի ընկերուհու հետ, որ պատմում էր, թե իր պարսկահայ շատ հարուստ, ծանոթը, հիմա մոտ ություն տարեկան, որ հսկայական օգնություն է ուղարկում Հայաստան….ու ավելին… Անուշ անունով այս տիկինը, երեք ու կես միլիոն դոլար էր հատկացրել Հովնանյաներին, տասնչորս տարիներ առաջ, որպիսզի Ուաշինգտոնում Ցեղասպանության թանգարան կառուցել…Հովնանյանները ու Քահվեջյանները իրար հետ վիճեցին, չգիտեմ էլ թե ինչ էր վեճի խնդիրնը, սակայն այնքան՜՜ անհեթեթ պետք է լիներ, որ Անուշի երեք ու կես միլիոն դոլարն էլ կորավ, այդ ապուշ թանգարանի գաղափարն էլ կորավ, ու մարդիկ էլ զզվեցին այս տեսակ դեգրադացյայից որ ապրում է Հայը աշխարհով…
Ու խոսում էինք այն հարյուրավոր միլիոնները նոր եկեղեցիներ կառուցելու համար, այն հարյուրավոր միլիոնները, Ցեղասպանության հիշատակը իբր վառ պահելու համար, մինչ ամեն օր ենք ապրում այդ վտանգը….ու չենք հասկանում, որ դրամը երբեք անցյալը ետ չի բերի, այլ դրամը ապագան կարող է մեզ մոտ բերի….
Ուր՜՜ է թռել Հայի խելքը որ օլիգարխերնի է վստահում, էգոիստներին, եսասերներին, ու խաբեբաներին…մտածում եմ, Հովնանյանները կռվել են Քահվեջյանների հետ, ու միջանկյալ կորցրել է Հայ Ժողովուրդը…Տո պակաս լինեին այդ թանգարանները ու հին պատմության թանգարանի համար միլիոններ վատնելը…Միթե՜ հայը մոռացել է ապրել հենց այսօրով, վաղվա օրով…Ինչու ենք մենք այսքան՜՜ հիմարացել….
Զարդնիր Հայ Ժողովուրդ, ապրիր այսօրվա երիտասարդներով,
Մի վստահի ժանգոտած գռոշդ օլիգարխերին, հարուստներին ու իշխանությանը
Թալանչիներն, տգետներին ու հիմարներին….դրամ ունեցողը անպայման խելացի չի, այլ շատ հավանական է, որ խաբեբա է…զգույշ նրանից…
Սիրիր քո աղքատին, սիրիր քո մանուկներին, քո կանանց, քո ջահելներին, թող կրթվեն ու երջանկանան, թող ծլեն ու ծաղկեն…մեզ շենքեր պետք չեն, մեզ ՀՈԳԻՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ…խելքի արի՜՜՜…