1. Ինչպես որ ենթադրվում էր, Վլադիմիր Պուտինի մասին միջազգային հանրությունը տևական դադարից հետո կրկին սկսեց դրական նոտայով խոսել: Դա վերաբերում է թե արևմտյան քաղաքական հեղինակություններին, թե միջազգային հայտնի լրատվամիջոցներին եվ թե նույնիսկ սովորական քաղաքացիներին, ովքեր, մեկնաբանելով թեմային առնչվող որեւէ լուր կամ վերլուծությու, Պուտինին կոչում էին Vlad Spasitel.

2. Իմ կարծիքով Սերժ Սարգսյաննի վարկանիշը հիմա պիկ է խփել: Չեմ հիշում, որեւէ դեպք, երբ ոչ ՀՀկ-ական զանգվածը այսքան հիացած լինի: Ոմանց հումորները պրոֆիլի նկարը նախագահի նկարով փոխարինելուն՝ մի մասի համար իրողություն է: Ընդհանուր տպավորությունը նաև քննարկումներից է գալիս. դրականը գերիշխող է: Օգտատերերը նշում են հատկապես նախագահի ճիշտ դիվանագիտությունը՝ ինքնավստահ խոսքից մինչև դիմախաղով, նույնիսկ դիմախաղով առավելության հասնելը:

3. Այս ամենի մեջ ամենադրականն այն է, որ պատերազմ չեղավ: Չնայած որոշ կարծիքների, թե հիմա Հայաստանի համար ավելի բարենապաստ շրջան է պատերազմելու, եւ հարցը վերջնականապես լուծելու համար, ամեն դեպքում խաղաղությունը քաղցր բան է: Ով այդպես չի կարծում կարող է հարցնել բանակում որդի ունեցող մորը:

4. Եվ, ի վերջո, ինչի մասին էր այս ամբողջ խրախճանքը: Ենթադրյալ ոչ ավել բանի, քան լարվածությունը թուլացնելու: Այնինչ, նույնիսկ հստակ, կոնկրետ կետերով պայմանավորվածություն չկա էդ մասին՝ ինչպես պետք է անել և հատկապես ինչ պետք է չանել: Կողմերը հիմնվել են արդեն գործող պայմանագրերի ու փաստաթղթերի վրա, ինչը տարօրինակ է, որովհետեւ դրանք թեպետ պահպանվում են, բայց մասնակի ու հաճախ իրենց նպատակին չեն ծառայում(հաճախակի սահմանային խախտումներ եվ այլն):

5.Կարևորը: (Կան արդյոք արդեն գործող փաստաթղթերում,թե ինչ պատժամիջոցներ են սպասում հրադադարը խախտող կողմին,չկա արդյոք մեղքը ապացուցող հստակ գործընթաց: Նույնիսկ եթե սահմանային միջադեպերի դեպքում դա բարդ է անել, ապա Կարեն Պետրոսյանի պարագայում,օգտագործելով միայն ադրբեջանական աղբյուրները կարելի է ապացուցել, որ Ադրբեջանը պետական բարձրագույն մակարդակով ստել է ու կատարել ռազմական հանցագործություն՝ գյուղացուն ներկայացրել ագրեսիվ և վտանգավոր դիվերսանտ, խոշտանգելով ստիպել իրենց ուզածն ասել, ապա, որոշակի գործողությունների արդյունքում, անուղղակիորեն հասցրել մահվան կամ ուղղակիորեն սպանել: Ով պետք է պատասխան տա?

Հ.Գ. Հանդիպումը լիարժեք դրական կարելի էր համարել նվազագույնը Ադրբեջանի ղեկավարի ներողությամբ, ցավակցանքով, նշանառուներին սահմանից հեռացնելու պայմանավորվածությամբ, խնդրի կարգավորման հետագա փուլը կարգավորող բանակցային փուլի ժամկետների նշմամբ: Չունենալով վերը թվարկածը՝ բոլորս ոգևորվում ենք՝ չունենալով ոչ մի երաշխիք, որ մեկ շաբաթից կամ նույնիսկ այս գիշեր նույնը չի կրկնվի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել