1in.am-ը գրում է.
Լուսինն ու Երկիրը սկսել են մոտենալ դեռ օգոստոսի 8-ին, հայտնում է ITAR-TASS-ը: Դիտվել է գերլուսին: Այս երևույթի դեպքում լիալուսինը կամ նորալուսինը շատ մոտ է լինում Երկրին և հորիզոնի վրա է կախվում հսկայական սկավառակի նման: Չնայած Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը նվազում է ընդամենը մի քանի տոկոսով՝ Լուսինը 14 տոկոսով ավելի մեծ է երևում, 30 տոկոսով՝ ավելի վառ:
Լուսնի ուղեծիրն էլիպսաձև է, արբանյակի և Երկրի հեռավորությունը նույնը չէ: Լուսնի և Երկրի հեռավորությունը փոխվում է 357 000-ից մինչև 406 000 կմ:
Սովորաբար գերլուսին դիտվում է կես տարին մեկ, սակայն 2014-ին հնարավոր է՝ այս երևույթը գրանցվել է հունվարի 1-ին և 30-ին, հուլիսի 12-ին, օգոստոսի 10-ին: Աստղագետները հաշվարկել են, որ այդպիսի երևույթ Երկրի վրա կարելի է տեսնել միջինում մոտ 144 օրը մեկ անգամ: Այդ իրադարձությունն առանձնակի ազդեցություն չի ունենում Երկրի վրա, բայց ավելի ուժեղ մակընթացություններ է առաջացնում:
Սեպտեմբերի 9-ի գիշերը լիալուսինը գերլուսնի հետ կհամընկնի վերջին անգամ տարվա ընթացքում: Այդ գիշեր մինչև Լուսին հեռավորությունը կկազմի 359 100 կմ: