Մոտ կես տարի առաջ Էրեբունու զանգվածից -Աբովյան պուրակ ձգվող երթուղին երկարեցվեց ու վերջին կանգառը հասավ Դավթաշեն վերջին կանգառը: Բավականին հարմարավետ երթուղի է, թե ավտոբուսների հարմարավետության առումով, թե երթուղու շարժման հետագծի առումով, քանի որ անցնում է Կենտրոն համայնքում գտնվող համարյա բոլոր ԲՈՒՀ-երի կողքով ու շատ հարմար է հատկապես ուսանողների համար: Սակայն այս երթուղին հարմարեցված չէ. Դավթաշենի կամուրջն անցնելուց հետո առաջիկա կանգառը գտնվում է Վաղարշյան-Խաչատրյան խաչմերուկում, ընդ որում ուղղակի կանգառի նշան է դրված և վերջ, չկա հարմարեցված կանգառային խցիկ ու այս խցիկների խնդրիրը վերաբերում է երթուղու մի շարք կանգառների: Հաջորդ խնդիրը նրանում է, որ վերոնշյալ կանգառից հետո երթուղին չունի նույնիսկ ուղղակի կանգառային նշանով կանգառ, մինչև Սարալանջի մայրուղի: Ուղևորները կանգառ են պահանջում ուր պատահի, վարորդները ստիպված կանգնում են ուր պատահի, որը առաջացնում է հավելյալ տհաճություններ և վեճեր թե վարորդի, և թե ուղևարների համար:
Խնդրում եմ անհապաղ անդրադառնալ այս խնդրին ու լուծում տալ:
Հարգանքներով` 7 համարի երթուղու ամենօրյա ուղևոր` Գագիկ Մամուլյան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=803548096351690&set=a.326377600735411.79755.100000895207175&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել