Yere1 հեռուստաշոուի սիրված դերասանուհի Մարիամ Մելիքյանը անակընկալ է մատուցել իր երկրպագուներին՝ հայտարարելով, որ օգոստոսի 2-ին նշանվել է Գոռ անունով մի երիտասարդի հետ: Մարիամը պատմել է, որ Գոռը իրեն ամուսնության առաջարկություն արել է իրենց առաջին իսկ հանդիպմանը, սակայն ինքը միանգամից չի համաձայնվել:
Իր ապագա ամուսնու մեջ Մարիամը գնահատում է նրա աշխատասիրությունը, խելացիությունն ու ձգտող լինելը: Զույգ պլանավորում է ամուսնանալ մինչև տարեվերջ, ինչից հետո նրանք միասին կտեղաափոխվեն արտասահման, որտեղ Գոռն ուզում է բիզնես գործունեություն ծավալել:
Մարիամ Մելիքյանը կիսվել է նաև ամուսնության արարողության իր պլաններով: Դերասանուհին պլանավորում է երկու պսակադրության արարողություն ունենալ: Առաջինը կլինի Հայաստանում, որի ժամանակ նա կկրի երեկոյան զգեստ, իսկ երկրորդը արդեն կլինի արտասահմանում և դրա ժամանակ Մարիամը արդեն կլինի ձյունաճերմակ հարսանեկան զգեստով:
Մարիամը կիսվել է նաև, որ իր ապագա ամուսինը ոչ միայն չի սահմանափակում իր ազատությունը, այլև ողջունում է իր աշխատանքային հաջողությունները, թեև Մարիամն ինքն է պատրաստ հանուն ընտանիքի թողնել աշխատանքը: Ամեն դեպքում, մինչև արտերկիր մեկնելը, դերասանուհին պլանավորում է նկարահանվել «Արմենիայի» նոր սիթքոմում:










