1in.am-ը գրում է.
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է 41-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադան: 8-րդ տուրից հետո Չինաստանի հավաքականը դարձավ միանձնյա առաջատար:
Չինացիները 3:1 հաշվով հաղթեցին Ադրբեջանի ընտրանուն և 14 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Ուկրաինայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի ու Ադրբեջանի ընտրանիները 13-ական միավորով բաժանում են 2-6-րդ տեղերը:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականը իր ակտիվում պես 12 միավոր է գրանցել:
Կանանց մրցաշարում Ռուսաստանի հավաքականը 8 անընդմեջ հաղթանակ է տարել՝ վաստակելով 16 միավոր: Չինաստանն ունի 14 միավոր, իսկ կանանց Հայաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի թիմերը 13-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1397114.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել