Ուրեմն էս վերջերս մի քանի ֆրանսիացի զբոսաշրջիկների հետ շրջում էի Հայաստանի լեռներում և երբեմն մեր ճաշի ժամերին սարերում էինք լինում որտեղ հացատներ չկան այդ պատճառով նախօրոք պատվիրում էինք խորտիկներ վերցնում մեզ հետ և պիկնիկներ կազմակերպում բնության գրկում:Տեղական տներից կամ հացատներից պատվիրված խորտիկները շատ բան էին ասում տվյալ բնակավայրի ժողովրդի մտածելակերպի, խոհանոցի և այլ բաների մասին:Ամենադեմքը լոռեցիք էին:Տեղական հացատներից մեկում ընկերության ներկայացուցիչը պատվիրում է մեր սնունդը ասելով, որ <<թող մի բաժինը վեգիտարյանսկի լինի>>:Էդ որն է հարցնում են լոռեցիք: <<Դե առանց մսի>> պատասխանում է ընկերության ներկայացուցիչը:Առավոտյան տեղ հասավ մեր պատվերը ինձ հասանելիք փաթեթի վրա գրված էր <<առանց միս>>:Հիմա, երբ եկավ ճաշելու ժամը Լոռվա անտառների գեղեցիկ ծմակներից մեկում ծառին թինկն տված հանում եմ իմ <<առանց միս>> գրությամբ սննդափաթեթը և սկսում խնջույքը:Իմ և ֆրանսիացիների սնունդը տարբերվում էր նրանով, որ եթե ֆրանսիացիների պատկանող փաթեթում կես հացի մեջ կոտլետ կար դրված ապա իմ կես հացի մեջ ոչինչ էլ չկար:Ինչպես և խոստացել էին` առանց միս:Վայ միամիտ լոռեցիք ախր շատ <<միամիտ>> եք:ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10204378218518018?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել