Վերջին օրերի լարված իրավիճակը ինձ ու իմ ընկերներին տարավ Արցախ, քիչ առաջ եմ վերադարձել Երևան, եղանք ոչ միայն զարգացող Ստեփանակերտում, Գանձասարի հարակից գյուղերում, Ասկերանում, այլ նաև բարձրացանք Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մեր մի քանի հենակետեր, որոնք վերջին օրերին ենթարկվել էին դիվերսիոն հարձակումների: Ծանոթացանք մեր անպարտելի զինվորների ու սպաների հետ, տեղում համոզվեցինք, որ մեր բանակը ֆենոմեն է, որ մեր 18 տարեկան զինվորը ֆենոմեն է: Այս օրերի ընթացքում Արցախում ինձ ուրախացրեց ոչ միայն այն, որ մեր տղեքը վիճում էին, թե վերջին օրերի ադրբեջանական հարձակումների ընթացքում ՛՛ով քանի ասկյար ա ԹԽԱԼ՛՛, այլ այն, որ Արցախում պնդում էին, որ նման միասնություն, ինչպիսին կա վերջին օրերին, նրանք չեն հիշում նույնիսկ 90 ականների սկզբներին: Հաճելիորեն զարմացած էին,որ ամեն օր Հայաստանից ու Սփյուռքից երիտասարդների խմբեր են գալիս և ցանկություն էին հայտնում բարձրանալ դիրքեր, կանգնել զինվորի կողքին:
Հարգելիներս, այն ինչ տեսել եմ, իհարկե ամբողջությամբ չէ որ կարող եմ հրապարակել, բայց իսկապես շատ ոգևորված եմ տեածովս, համոզվեցի, որ ադրբեջանը չի կարող մեզանից հող պոկել, համոզվեցի, որ հայ ժողովուրդն այս պահին միասնական է: Բերեմ երկու օրինակ՝ հայտուկ վերջին օրերի լարված իրավիճակի մասին լսելով Արցած էին եկել ծնունդով արցախցի և պատերազմի մասնակից շատ մեծահարուստներ, որոնք անձամբ կանգնած էին իրենց հին զինակիցներով մեր բանակի կողքին, տեսա Արցախում ապրող ազատամարտիների, որոնք մի փոքր հեգնանքով էին նայում ադրբեջանի վերջին ակտիվացումներին, տեսա նաև առաց ԶԼՄ ների ու առանց PR ի համար Արցախ այցելած ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայիս), ով երևի թե մենակ չէր եկել, բայց խոստովանեմ, որ այնտեղ բավական դուխ էր բոլորի համար, վերջինիս պատահական տեսա Գանձասարում և կողքից ասեցին, որ այստեղ է եղել, աչքիս շատ բարձրացավ, ապրի ինքը: 
Վերջում էլ մի բան գրեմ դիրքերում զինվորներ ունեցող մեր մայրերի համար, հանգիստ եղեք, ամեն բան նորմալ է, հսկացաեք, որ ամեն ինչ չէ, որ կարող եմ ասել, բայց այն, որ պետք է հանգիստ լինեք և ունեք դրա համար հիմքեր՝ հաստատ է: Աստված մեր բանակին պահապան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել