Շնորհաւոր Նաւասարդ:Հայ ազգւ դարձաւ 4506 տարեկան: Մենք քիչ առաջ իջանք աւանդական բարձրունքից Գեղարդի ձորում։ Մեր նախնեաց յիշատակին եւ նրանց պատուելով այն նոյն տեղում, որտեղ կրակ էինք վառել 41 տարի առաջ, հիմայ էլ նոյնն արեցինք ... Անցած եւ ներկայ բոլոր սրբութիւններին թող մենք արժանի լինենք մեր արժեքային համակարգով՝ մտածելակերպով, գործելակերպով ու նպատակներով, եւ նրանք էլ թող մեզ աջակից ու հովանաւոր լինեն: 1973թ. 12 ԱՄԿ-ականներով օգ. 10-ին գիշերեցինք Գեղարդում, իսկ հաջորդ առաւոտեան՝ օգոստոսի 11-ին սարերով գնացինք նախ՝Սուրբ Ստեփանոս, ապա Հաւուց Թառ: Գառնի հասանք երեկոյեան: 4-ը ԱՄԿ խորհրդի անդամներն էին՝ ես, Ազատը, Անդրանիկը եւ Աշոտը: Յակոբջանն աւելի ուշ դարձաւ ԱՄԿ խորհրդի անդամ: Ես ապրում եմ այդ վեհ ընկերութեան հայրենիքի սիրով շաղախուած, նուիրումի յուշերով:Այդ միջավայրում ծնուեց եւ զարգացում ապրեց ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ծրագիրը: Տխրում եմ, որ այդ ընկերութիւնը չդիմացաւ փորձութիւններին այլապէս մենք այլ Հայաստան կունենայինք: Ես սիրում եմ ձեզ իմ բացակայ ընկերներ ու այսօր 41 տարի անց նոյն վայրերում նաեւ ձեր յիշատակն եմ խնկարկում: Տեսնես ժամանակակից հայ կոչուողները հայ կդառնա՞ն մի օր...Մաղթում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/696890860386660?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել