Սիրելի ՄԱԵՍՏՐՈ, թանկագին ԵՐՎԱՆԴ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ,
ընդունիր կրտսեր ընկերոջդ ջերմ շնորհավորանքները, բարեմաղթանքները...
Հեռավոր 1971-ին, երբ քեզ տեսա քո մորաքրոջ՝ Լոռվա առաջին ժողովրդական արտիստ ԱՐՈՒՍ ԽՈՒԴԱՆՅԱՆԻ հուղարկավորության ժամանակ, մտքովս չէր անցնի, որ տարիներ անց քո կողքին կանգնելու, քեզ մտերիմ լինելու իրավունքը կունենամ, որը կայացավ նաև քո լավագույն բարեկամ ու իմ շատ սիրելի ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ջանքերով:
Այսօր, իմ ավագ ընկեր, դու դառնում ես 90 տարեկան, իմ ապրածի մեկ ու կես անգամով ավելի: Հրաշալի տարիք է, բարձրակետին մոտ, կրտսեր Մասիսին հավասար: Մեծ է քո ներդրումը մեր կինոարվեստում, մեր դերասանական և ռեժիսորական արվեստում, մեր մանկական թատրոնում: Ամենուրեք քո գույնն ես բերել, քո կոլորիտը, քո բարձր արհեստավարժությունը: Ամենուրեք հաստատել ես մանարյանական սկիզբը: Եթե թվարկեմ քո ներդրումները՝ մի մեծ գիրք կստացվի: Բայց ընդամենը, շատ կարճ ասեմ. տխուր ու անհետաքրքիր կլիներ մեր արվեստը, եթե չլիներ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ:
Մեր ազգային հարստություններից մեկը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=535479236556539&set=np.32789709.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել