Totalfootball.am-ը գրում է.

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է ընթացիկ գործերը.

«Իմ առջև խնդիր էր դրված մտնել լավագույն վեցնյակ: Մենք այն չլուծեցինք: Սա ամենապարզ պատասխանն է: Բայց իրականում դա տեղի ունեցավ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով: Առաջին հերթին, երեք ամիսը շատ կարճ ժամանակահատված է մարզչի աշխատանքի համար, որպեսզի ինչ-որ բան փոխես, քոնը բերես թիմ: Բացի այդ, երբ կա խնդիր, լիովին կենտրոնանում ես արդյունքի վրա, որպեսզի միավորներ վաստակես: Գեղեցկությունը և շատ այլ հարցեր, երկրորդ պլան են անցնում: Դու, կոպիտ ասած, միայն մեկ նպատակ ունես՝ արդյունքի հասնել: Բայց ինչպե՞ս գնալ դեպի նպատակ: Ինչպե՞ս հասնել դրան: Ընդհանուր առմամբ, կար մի պահ, երբ մենք գործնականում հավասար միավորներ ունեինք մրցաշարային աղյուսակի հարևանների հետ, որոնք նույպես պայքարում էին վեցնյակում խաղալու իրավունքի համար: Բայց ֆուտբոլն անկանխատեսելի է: Այդ պահին մեր միանգամից չորս խաղացողներ շարքից ուրս եկան՝ կենտրոնի հիմնական կորիզը: Այն ֆուտբոլիստները, որոնց վրա կառուցվում էր խաղը: Դա անհետ չի անցնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել