Ժողովուրդ մի հատ խորանանք:
Միշտ կարծել եմ, որ պատերազմող երկրների ժողովուրդները մեկը մյուսի նկատմամբ ամբողջ կյանքում թշնամանք է ունենալու, չնայած, որ պատմությունը հակառակն է ապացուցել ինձ: Համենայն դեպս մի քանի սերունդ, այդ ատելությունը մնում է:
Ես սա, որ ասում եմ, բնականաբար առաջնահերթ մեր երկրին ի նկատի ունեմ, ավելի կոնկրետ մեր ազգին: Տեսեք, ոչ մեկ պատերազմ չի երազում, եթե օրերից մի օր վերջանա կոնֆլիկտը, ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ոնց կվերանա այն ատելությունը, որը տածում ենք միմյանց նկատմամբ (նկատի ունեմ հայերն ու ադրբեջանցիները):
Օրինակի համար, Կարենի երեխաները: Եթե չեմ սխալվում նա ուներ 2 երեխա: Լավ ենթադրենք մինչև երեխաները մեծացան, կոնֆլիկտը վերացավ: Օրերից մի օր երեխան հարցնելու է մորը, թե ու՞ր է իր հայրը: Ժողովուրդ ես վստահ եմ, այս բոլոր տեսանյութերը այդ ժամանակ դժվար չի լինի ձեռք բերել: Երեխաները կնայեն տեսանյութը: Ի՞նչ եք կարծում, երբևէ կդադարեն ատել այդ ազգին: Վրեժը ավելի ուժեղ կլինի:
Նույն ձև բոլոր մեր զոհվածների երեխաները, ծնողները քույրերն ու եղբայրները: Էլ չեմ ասում ադրբեջանցիների մասին: Նույն պրինցիպով: Կարծում եմ պետք է անցնեն սերունդներ, որ այս ամենը վերանա: