GalaTV.am-ը գրում է.
Խճանկարային սեմիթական այբուբենը եւ մարդու ԴՆԹ -ն
Խճանկարային այբուբենն օգտագործելուց հազար տարի անց հույները (հայելային շրջված պատկերներով) պարզեցին, որ արտասանությունը հեշտացնելու համար անհրաժեշտ է մի քանի տառ ավելացնել: Եվ իրոք, խճանկարային սեմիթական այբուբենում` կազմված քսաներկու տառից, որոշ տառեր կարող էին արտասանվել որպես փափուկ կամ կոշտ, իսկ ձայնավոր հնչյունների համար կիրառվում էր տառերի կրկնապատկումը:
Մտածելով այս քսաներկու տառերի սահմանափակման մասին՝ ոչ ավելի, ոչ պակաս մենք ակամա դիմում ենք սահմանափակումներին` կապված սրբազան «տասներկու» թվի հետ (օրինակ, անհրաժեշտ էր պահպանել Օլիմպիական շրջանի աստվածների ֆիքսված քանակը): Գուցե սա գաղտնի սկզբունք է` սահմանված աստվածների կողմից եւ կիրառված նաեւ քսաներկու տառից բաղկացած օրիգինալ այբուբենի նկատմամբ:
«Քսաներկու» թիվն այսօր հայտնի է ժամանակակից աշխարհին: Այն քրոմոսոմների թիվն է, որն առկա է մարդու մոտ մինչ երկրորդ գենետիկ մեքենայությունները, երբ ավելացվեցին սեռական X եւ Y քրոմոսոմները:
Չէր կարո՞ղ արդյոք Ամենազոր Աստվածն, ով Մովսեսին ընծայել էր այբուբենի առեղծվածը, դրա ստեղծման համար գենետիկ գաղտնագիր օգտագործել:
Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ եղել է:
Եթե այս հետեւությունն անհավանական է թվում ձեզ, դիմենք Եսայի մարգարեի խոսքերին (45:11) այն մասին, որ Աստված ստեղծել է «տառերը», ինչպես նաեւ «ստեղծել է երկիրը եւ նրա վրա արարել մարդուն»: Այսինքն մարդու արարիչը նաեւ տառերն է հորինել, որոնցից կազմված է այբուբենը:
Ժամանակակից համակարգիչները բառերը եւ թվերը ներկայացնելու համար օգտագործում են երկուական համակարգ` «զրոներից» եւ «միավորներից» կազմված (ինչը համապատասխանում է էլեկտրոնների հոսքի միացմանն ու անջատմանը): Սակայն գիտնականների ուշադրությունը վերջերս գրավել է չորս տառանի գենետիկ կոդը եւ կենդանի բջիջներին տեղեկատվության շատ ավելի արագ փոխանցումը:
Տեսականորեն ժամանակակից համակարգչային լեզուն, որն օգտագործում է 0100110011110011000010100 ձեւով հերթագայությունները եւ այլն ( «1» եւ «0» անսահման թվով կոմբինացիաները), կարող է համարվել ԴՆԹ գենետիկ կոդի համանմանը, որն իրենից նուկլեոտիդների հաջորդականություն է ներկայացնում, օրինակ, CGTAGAATTCTGCGAACCTT, միշտ միավորված են երեք վանկանի «բառերում» եւ ունեն զույգ կապեր, երբ А-ն միանում է T-ին, իսկ С-ն G-ին: Դժվարությունը կայանում է համակարգիչների ստեղծման մեջ, որոնք կգործարկվեին ոչ թե «1» եւ «0» էլեկտրոնային, այլ գենետիկ նյութի միավորներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
