1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը` դաշնակիցների համագործակցությամբ, Իրաքի քուրդ-եզդիների համար «անվտանգ միջանցք» է մշակում, որպեսզի օգնի նրանց փրկվել ծայրահեղականների հետապնդումից: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Նրա խոսքերով` գրոհայինները ներկա պահին լեռնային տեղանքում շրջափակել են եզդիների մի խմբի, ԱՄՆ-ը շարունակում է ազգային-կրոնական փոքրամասնությանը մարդասիրական օգնություն հասցնել:
«Մեր ուժերը պատրաստ են նաև ճեղքել պաշարումը»,- ասել է Օբաման:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1396283.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



