Նոր մի ստատուս կարդացի, որի հեղինակը «բացահայտում» է արել, թե հայերը և ազերները Վրաստանում ու Ռուսաստանում իրար չեն տալիս և հետևաբար եզրակացնում, որ հայ- ադրբեջանական հակամարտությունը ընդամենը Հայաստանի և Ադրբեջանի պրոպագանդայի հետևանք է և Արքիմեդի ոճով պրոպագանդիստական հենակետ է ուզում վերացնելու համար այդ հակամարտությունը: Նախ էնպես չի, որ այդ հակամարտությունը չկա իր թվարկած երկրներում, ուղղակի բախման չի հասնում, թեև մոտ 10 տարի առաջ Մոսկվայում հայ և ադրբեջանցի ուսանողների միջև հզոր բախում եղավ, ինչը ավարտվեց հայերի «հաղթանակով»: ճճճ Էդ հակամարտությունը կա, բայց այլ դրսևորումներ ունի: Սակայն վերջին հաշվով հայն ու ազերին վրացու կամ ռուսի հողում իրար չեն տալիս, քանի որ այնտեղ կիսելու բան չունեն և կարող են նաև տեղի օրենքներով դատվել: Ուրեմն իմ կարծիքով հայ-ադրբեջանական հակամարտության առանցքը այն է, որ երկու ազգերը նույն տարածքի վրա հավակնում են ունենալ իրենց պետությունները: Հիմա սրա վերջը որն է լինելու: Դե եթե մենք հայերով իրար հետ լավ լինենք, իրար հասնող լինենք, ջան ասենք, ջան լսենք, եթե պետք է եղավ կռիվ անենք ու թսիկ չլինենք, ազերները մի քիչ կբլթբլթան, կբլթբլթան, կհանդրատվեն ու կընդունեն մեր նախնյաց հայրենիքում պետություն ունենալու մեր իրավունքը:Էս ա հայ ադրբեջանական հակամարտության լուծման ուղին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10204364410132817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել