image11321912_32c51988dff20c0f216dd6f331315ad21in.am-ը գրում է.

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ ինքը չի անհանգստանում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների կապակցությամբ, քանի որ դրանք կապված են բացառապես քաղաքականության հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Ես հանգիստ եմ, քանի որ դա քաղաքականություն է»,- հայտարարել է Դեպարդյեն:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի բախտը բերել է, քանի որ ունի Վլադիմիր Պուտինի նման նախագահ: «Ես երբեք չեմ տեսել նախագահի, որն այսքան հարգեր մարդկանց: Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ հպարտանում եմ ռուսաստանցի լինելով»,- նշել է դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել