1in.am-ը գրում է.
Աշխարհի բնիկ ժողովուրդների օրը ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին, որը 1994 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, գրում է calend.ru-ն:
1992 թ. այս օրը կայացել է Բնիկ ազգերի հարցերով Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ենթահանձնաժողովի Աշխատանքային խմբի առաջին նիստը, որտեղ ասվել է, որ «Աշխարհի բնիկ ազգերի Միջազգային այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բնիկ ժողովուրդների մշակութային հարստությանն ու այն հատուկ ներդրմանը, որը նրանք ունենում են աշխարհի ժողովուրդների ընտանիքում:
Մենք հիշում ենք նաև այն հսկայական դժվարությունները, որոնց հետ բախվում են բնիկները՝ անթույլատրելի զանգվածային աղքատությունից և հիվանդություններից մինչև կարողությունից զրկում, խտրականություն և մարդու հիմնարար իրավունքների մերժում»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1396053.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել