Եռաբլուրում, ցավոք, արդեն հաճախ են դարձել հերոսացած զինվորների թաղումները. փառք ու պատվով ճանապրհում են, հետմահու մեդալ են տալիս. եւ ոչ միայն Եռաբլուրում. տարբեր մարզերում էլ են հերոսացած զինվորների հուղարկավորություններ լինում, այդ թվում նաեւ ՝Լոռիում / ու պետք է նկատել, որ միշտ չէ, որ թուրքի գնդակից են չէ՞ զոհվում, երբեմն էլ չբացահայտված , անհայտ հանգամանքներում տեղի ունեցող մահեր են լինում բանակում /: Իսկ հայազգի որոշ քեֆչի-հասանների ,,քեֆը չի պակսում,,: Ավելի հաճախ կեսօրին մեկ էլ տեսար՝ զիլ ազդանշանները միացրած կամ հարսանեկան թափոր է գնում ՝անցորդների ականջների թմբկաթաղանթը պատռող, կամ ՝ ջահելների անկապ խումբը գլուխները հանած, ձայնարկություններ ու սուլոցներ արձակելով սլանում են մեքենաներով . ու վատն այն է, որ նման դեպքերում ոստիկանությունը ,,ըմբռնումային,, վերաբերմունք է ցուցաբերում ու դիտորդի դերում հանդես գալիս: Դա դեռ բավական չէ ՝ գիշերային ուշ ժամերին էլ բնակելի շենքերին մոտ տարածության վրա մեկ էլ հանկարծ հրավառություններ են տեղի ունենում ՝ երկնակամարը լուսավորելով ու բնակարանների լուսամուտները թնդացնելով: 2 դեպքի համար էլ համապատասխան օրենք կա. թղթի վրա, ու գրեթե ամեն օր խախտվում են այդ օրենքները: Մեկը ՝2001 թվին Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան որոշումն է ՝ Հայքի հրապարակում հարսանեկան տոնախմբություններն ու եռապտույտները ՝ զիլ ազդանշաններով, արգելող. մեկն էլ ոստիկանության համապատասխան օրենքն է ՝հրավառությունները կեսգիշերային ժամերին արգելող: Ու երբ տեսնում ես, թե ինչպես են պարբերաբար ոչ միայն այդ, այլեւ այլ օրենքներ խախտում ,,պապայի բալաները,, / ինչպես կասեր Շամշյանը /, երբ տեսնում ես, որ փողոցն անցնելիս մեքենաների մի մասն առաջնորդվում են լուսնացույցով, ու սպասում, մինչեւ անցորդներն անցնեն, բայց մեկ էլ արտասահմանյան մակնիշի հսկա մի մեքենա սլանում է օրինապաշտ մեքենաների կողքով ՝ թքած ունենալով անցորդների վրա, կամ երբ քաղաքի բանուկ փողոցներով գժի նման սլանում են իրենց ,,լավ տղու տեղ,, դրածները / սլացողն էլ ով է՝ ղեկի վրա հազիվ երեվացող, էն էլ երեւի բարձր բարձիկների շնորհիվ ՝ մի պատանեակ, մտածում ես. ,,Լավ, սրանց համար ե՞ն զոհվել էն ջահել-ջիվան երեխեքը կամ թեկուզ առնական տղամարդիկ, որ սրանք իրենց ,,պապաների,, փողերով աջուձախ օրենք խախտեն: Թե՞ օրենքը մենակ ,,քյասիբ-քյուսուբների,,ու անպաշտպանների համար է, որոնց էլ հեռուստասերիալների միջոցով ,,բոմժեր,, են պիտակում, քանի որ թալանով հարստանալու շնորհք չունեն: Մնում է ՝ նախորդ դարի մաուզերիստների նման ռեստորաններում ատրճանակով օդում կրակեն / թեպետ, ասում են, Երևանում նման դեպքեր էլ են տեղի ունենում /, ու ասեն ՝,,Տրնգի, գերմանու աղվես,, / ինչպես ,,Նվագախմբի տղաները,, ֆիլմում /: Չէ՞ որ էս մակարդակի պատգամավորներ էլ ունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել