Այս հոդվածը կազմելու մեծագույն դժվարությունը հարյուրավոր մարզական լուսանկարներից ընդամենը 10-ը ամենահաջողվածներն առանձնացնելն էր: Հեշտ չէ նկարել այնպիսի մարզական լուսանկար, որը տարիներ ու տասնամյակներ անց էլ կհիշվի մարդկանց կողմից: Դրա համար շատ ջանքեր ու շատ նպաստավոր հանգամանքներ են պահանջվում: Լուսավորությունը պետք է գերազանց լինի: Լուսանկարիչը պետք է որսա պահը և ճիշտ ժամանակին սեղմի համապատասխան կոճակը: Այստեղ յուրաքանչյուր վայրկյանը հաշվարկված է:

Հաղթանակը տոնելու հիշարժան պահեր, սպասման հոգեմաշ ակնթարթներ, աթոռին հանգստացող ֆուտբոլային աստղ... Այս ամենը կարելի է տեսնել այս ցուցակում:
10. Երբևէ խաղացված ամենահզոր խաղը

Ֆուտբոլի ազգային լիգան Հյուսիսային Ամերիկայի պրոֆեսիոնալ մարզաձևերի անվիճելի արքան է այս տարվա ամռանը: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ ամեն ինչ հենց այդպես է եղել: Ամեն ինչ այլ էր, երբ «Baltimore Colts»-ը և «New York Giants»-ը հանդիպեցին Յանքի մարզադաշտում 1958 թ. դեկտեմբերին՝ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության շրջանակներում:
«New York Giants»-ը երկրորդ խաղակեսում գերազանցեց «Baltimore Colts»-ին 14-3 հաշվով ՝ 11 միավորի պակասը լրացնելու համար: Խաղը փակուղի մտավ, քանի որ հաշվի մեջ փոփոխություն չէր արձանագրվում: Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային հանդիպմանը լրացուցիչ ժամանակ ավելացվեց: Ալան Ամեչեն խաղի վերջին պահերին կարողացավ փոխել հաշիվը և հաղթանակ բերել «Baltimore Colts»-ին:
9. Ֆուտբոլիստ Չաք Բեդնարիք

Մարզաձևերը, այս դեպքում մասնավորապես ֆուտբոլային մարզաձևերը, միշտ չէ, որ գեղեցիկ են: Դրանք հաճախ զարհուրելի են և չափազանց բարդ, ինչի պատճառով էլ բոլոր խաղերը չէ, որ դիտարժան են լինում:
Ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահի 2 մարզիկ 1960 թ.-ի նոյեմբերի 20-ին բախվեցին իրար և ցույց տվեցին, որ ամերիկյան ֆուտբոլը կոպիտ խաղ է: Հայտնի իբրև հուժկու հարձակվող՝ «Philadelphia Eagles»-ի ֆուտբոլային աստղ Բեդնարիքն իր փայլուն խաղով ջախջախեց «New York Giants» թիմի ֆուտբոլիստ Ֆրենկ Գիֆորդին: Մինչ Գիֆորդն ընկած էր մեջքի վրա, Բեդնարիքը տոնում էր իր հաղթանակը: Այդ ժամանակ ոչ ոքի մտքով էլ չէր անցնում, որ Բեդնարիքի ֆուտբոլային խաղի պատճառով Գիֆորդի ֆուտբոլային կարիերան կկրճատվի մեկ ու կես տարով:
8. Անկատար օլիմպիական երազանք

Ամերիկացի վազորդ Մերի Դեքերը 1976 և 1980 թթ. Օլիմպիական խաղերը բաց թողեց, սակայն ոչ իր մեղքով: Նա վնասվածքների պատճառով չկարողացավ մասնակցել 1976 թ.-ի խաղերին: Ինչ վերաբերում է 1980 թ. Մոսկվայում անցկացված Օլիմպիական խաղերին, Ամերիկան պարզապես բոյկոտեց այդ Օլիմպիական խաղերը:
1984 թ.-ին Դեքերը 1984 թ.-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ՝ 3000 մետր վազքի մրցույթում հաղթող էր ճանաչվել, ինչից հետո դարձել էր ֆուտբոլասերների սիրելի վազորդը: Նա վազում էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Զոլա Բադի հետ կողք-կողքի: Դեքերն ու Բադը բախվեցին իրար և ամերիկուհին վազքուղուց դուրս ընկավ: Նրա օլիմպիական երազանքը փշրվեց, և նա չկարողացավ զսպել արցունքները:
7. Բրոդվեյի Ջո (Ջո Նամաթ)

«New York Jets»-ի ֆուտբոլիստ Ջո Նամաթը՝ ավելի հայնտի իբրև Բրոդվեյի Ջո, մեծ աղմուկ հանեց լրատվամիջոցներում, երբ երաշխավորեց, որ իր թիմը պարտության կմատնի «Baltimore Colts»-ին Սուպեր բոուլ III-ում: «New York Jets»-ն արդարացրեց իր երկրպագուների ակնկալիքները՝ 16-7 հաշվով պարտության մատնելով հակառակորդ թիմին:
6. Հրաշք սառույցի վրա

Սպորտը ստիպում է մարզիկներին ու երկրպագուներին արտահայտել իրենց բուռն էմոցիաները: Սրա վառ ապացույցներից է Խորհրդային Միության նկատմամբ Ամերիկայի հաղթանակը 1980 թ. Ձմեռային օլիմպիական խաղերում: Սա անհավանական արդյունք էր, որը մարդիկ անգամ չէին էլ կարող կռահել: Այո, ինչպես կյանքի յուրաքանչյուր ասպարեզում, սպորտում ևս կարող են անկանխատեսելի շրջադարձներ լինել:
5. Լուռ բողոքը

1968 թ.-ը 20-րդ դարի ամենաբուռն տարիներից մեկն էր: Մարտին Լյութեր Քինգը և Ռոբերտ Քենեդին սպանվեցին: Ողջ երկրով մեկ քաղաքացիները բողոքի ցույցեր էին անցկացնում: Չնայած, որ այդ ժամանակահատվածում թոհուբոհ էր, 68-րդ ամառային օլիմպիական խաղերը շարունակվում էին: Ամերիկացի վազորդներ Թոմի Սմիթը և Ջոն Կառլոսը մրցում էին 200 մետր վազքի եզրափակչում: Սմիթը նվաճեց ոսկե մեդալը, իսկ Կառլոսը՝ բրոնզե: Սպորտն ու քաղաքականությունը հաճախ անհամատեղելի են, սակայն երբ դրանց համատեղումը հաջողվում է, հզոր արդյունք է ստացվում:
4. Կառլտոն Ֆիսկ

«Boston Red Sox» բեյսբոլի թիմին մոտ 90 տարի չէր հաջողվում հաղթել Աշխարհի առաջնությունում: Շատերը թիմի անհաջողությունները վերագրում էին ինչ-որ անեծքի: Այդ ենթադրյալ անեծքը կոտրվեց 1975 թ.-ին, երբ Կառլտոն Ֆիսկի ջանքերի շնորհիվ թիմը նվաճեց այնքան սպասված հաղթանակը:
3. Բոբի Օրր

Երբեմն այնպիսի սպորտային պահեր են գրանցվում, որոնք երբեք չեն ջնջվում մարդկանց հիշողությունից: Մի շարք խաղացողներ են գոլեր գրանցել Սթենլիի գավաթի առաջնություններում: Այնուամենայնիվ, բոլոր գոլային պահերը չէ, որ այնքան վառ են եղել, որ տպավորվեին մարզասերների հիշողության մեջ: «Boston Bruins» թիմը խաղում էր «St. Louis Blues» թիմի դեմ: «Boston Bruins»-ի խաղացող Բոբի Օրրի գրանցած գոլը հաղթանակ բերեց իր թիմին: Գոլն այնքան դիտարժան էր, որ այդ պահն անգամ արտացոլվել է մի քանդակում: Քանդակը գտնվում է Թի Դի Գարդենում:
2. Մեյզի աստեղային ժամը

Վիլի Մեյզը 1954 թ.-ին մասնակցում էր բեյսբոլի աշխարհի առաջնությանը: Առաջնության առաջին խաղի ընթացքում նա մի հրաշալի պահում արեց: Այս լուսանկարը նկարվել է պահումից մի վայրկյան առաջ: Այն համարվում է բեյսբոլի ամենահաջողված լուսանկարներից մեկը:
1. Հաղթական հարվածը

Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենահայտնի լուսանկարն է, որում պատկերված է, թե ինչպես է Մուհամմեդ Ալին տապալել հակառակորդին` Սոնի Լիսթոնին: Ալին զարմացած էր՝ տեսնելով, որ իր մի հարվածից Լիսթոնը գետնին տապալվեց: Նա ասում էր. «Վե՛ր կաց ու կռվի՛ր ինձ հետ»: Լուսանկարիչ Նիլ Լիֆերը հասցրեց հենց այդ պահին լուսանկարել բռնցքամարտիկներին:



