Արտերկրներում բախտի քմահաճույքով, թե ճակատագրի բերումով հայտնված մեր այն հայրենակիցները, որոնց համար՝
Հայ լինելու միակ ու անփոխարինելի ապացույցներից է ոսկյա խաչը շղթայով և խորոված-քաբաբ անելու կարողությունը, որն էլ ջանասիրությամբ ի ցույց են դնում օտար ազգերի ներկայացուցիչներին՝ չխորշելով վերջում էլ մի լավ հյուրասիրել,
Հայ ժողովրդի պատմությունից միայն այնքան բան գիտեն, որ -քրիստոնեություն ընդունած ժողովրդներից առաջինների շարքերում ենք, որ եղել է Վարդան Մամիկոնյան, ինչ որ մի ժամանակ Հայաստանը ծովից-ծով է եղել,
-Որ Արարատները ինչ որ մի ժամանակ եղել են մերը, բայց հիմա մերը չեն,
Հայոց լեզվի իմացության մասով գիտելիքների պաշարը սահմանափակված է նրանով, որ Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, և որ Երևանում կա մատենադարան, որտեղ պահպանվում են հին ձեռագրեր, իսկ մատենադարան այցելած լինելու հարցում խիստ կասկածում եմ,
Հայերիս բազմահազարամյա կրթամշակությային հարուստ ժառանգություն ունենալու հանգամանքը պայմանավորում են հետևյալ արտահայտությամբ < երբ մենք թատրոն ենք ունեցել, այլ ազգեր ծառերի վրա են եղել>, և անգիր արած երեխայի նման չեն խորշում նույն բանը միշտ կրկնելուց, իսկ կոնկրետության հարցում և ոչ մի փաստ,
Հայ երգարվեստով օտարին <հիացնելու> այլ տարբերակ ուղղակի չունեն, քան որպես ազգային երգ ,,Արա վայ-վայը,, ներկայացնելու, իսկ լավագույն դեպքում ցկցկալ, կամ ալկոհոլի ազդեցությունից նույնիսկ արցունքակալել Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ՝ այն ներկայացնելով որպես ներկայիս երգարվեստի գլուխգործոցներից,
-Հա, չմոռանամ, կարող է ձեռքի հետ Արամ Խաչատրյանի ու Մարտիրոս Սարյանի անուններն էլ լսած լինեն))) և նմանատիպ շատ այլ բաներ,
Նման Հայրենակիցնմերից ուղղակի կակընկալեմ երբեմն թաքցնել իրենց ազգային պատկանելությունը, իսկ եթե դա դժվար ստացվող է, ապա գոնե չփորձել Հայի ինքնության, հնագույն ազգ լինելու, հարուստ մշակույթ ունենալու, արվեստի ու գիտության բնագավառում բոլոր ժամանակներում համաշխարհային քաղաքակրթությունում մեծ ներդրում ունենալու և այլ հանգամանքների համար որպես <չափորոշիչ> ներկայացնել իրենց <գիտելիքների> ողջ պահուստային ֆոնդը :
Հ.Գ. Ամոթալի է, չէ որ՞ երբ մենք թատրոն ենք ունեցել, այլ ազգեր ծառերի վրա են եղել))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել