
Ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկը սթրեսն է: Սթրեսի ամենահաճախ հանդիպքող պատճառներից են աշխատանքային ծանրաբեռնվածությունը, գումարային խնդիրները, առողջությունը, հարաբերությունները, վատ սննդակարգը, որոնց պատճառով էլ մենք ընկճախտի մեջ ենք հայտնվում:
Մեզնից շատերն ամեն օր սթրեսի մեծ չափաբաժին են ստանում: Այդ իսկ պատճառով ստորև ներկայացնում ենք 10 հեշտ միջոց դրանից արագ ազատվելու համար:
1 Գրկախառնվիր կամ համբուրիր մեկին, ում սիրում ես
Ծանր ժամանակներում լավագույն հանգստացնող միջոցը մեզ շրջապատող, մեզ համար հարազատ մարդիկ են: Միայն նրանց մասին մտքերը կարող են հանգստացնել, սակյան նրանց հանդիպելն ու ամուր գրկախռնվելը, կամ համբուրելը կարող է մեծապես ազտել սթրեսի ճնշող զգացումից:
2 Դուրս արի ու դեմքիդ զգա արևը
Արևը հզոր զենք է սթրեսի դեմ: Այդ է պատճառը, որը այն տարածքներում, որտեղ ձմռանը մարդիկ քիչ արև են տեսնում, հաճախակի դեպրեսիվ սիմպտոմներ են ունենում: Պատճառն այն է, որ արևի լույսը ազդում է օրգանիզմում սերոտինի մակարդակի վրա, որը կարևոր նյութ է, որը պատասխանատու է լավ ինքնազգացողության ու բարձր տրամադրության համար:

3 Պարիր
Թերևս արդեն գտես, որ մարմնամարզությունը բարձրացնում է տրամադրությունը: Իսկ ի՞նչ, եթե մարմնամարզությունն այնքան էլ սրտովդ չէ. այդ դեպքում վեր կաց ու պարիր ասես ոչ ոք չի նայում: Այսպես դու դուրս կհանես ամբողջ այն բացասականը, որ կուտակվել է քո մեջ ու կբարձրցնես տրամադրությունդ` ազատվելով սթրեսից:
4 Դառը շոկոլադ կեր
Դառը շոկոլադը հրաշալի համեղ աղանդեր է, որը նաև լի է ընկճախտը հանգստացնող սննդանյութերով, որոնք կնվազեցնեն օրգանիզմում սթրեսի հորմոնների քանակը:
5 Տեխնոլոգիաներից ընդմիջում վերցրու ու հանգստացիր
Հռուստատեսությունը, ռադիոն, համացանցը, կամ սոցիալական ցանցերից օգտվելը սթրեսի ամենատարածված պատճառներից մեկն են, այնպես որ, դրանից խուսափելու համար անհրաժեշտ է պարզապես կրճատել տեխնոլոգիաներից օգտվելը: Սմարտֆոնից հեռու մնալը քեզ ժամանակ կտա ինքդ քեզ վրա կենտրոնանալու համար, մտքերդ մաքրելու ու քո սթրեսը առանց ուշադրությունդ շեղելու ` հաղթահարելու համար:
6 Քնիր
Սթրեսի մյուս տարածված պատճառներից մեկը բավարար քուն չստանալն է: Ավելին, սթրեսն ինքը կարող է նպաստել անքնությանը: Եթե ընդհամենը մի քանի րոպե ունես, պարզապես զարդուցիչ դիր ու փորձիր նիրհել մի քանի րոպեյով: Դա քեզ էներգիա ու լավ ինքնազգացողություն կտա:
7 Բարություն արա
Բարի արարք գործելը կօգնի քեզ բարձրացնել ինքնավստահությունդ, լավատեսությունդ ու, ստիպելով քեզ ավելի երջանիկ զգալ, կնվազեցնի սթրեսը: Հետազոտությունները ցույց ե տվել, որ նրանք, ովքեր կամավորություն են անում, ընդհանուր առմամբ ավելի առողջ ու ավելի ուրախ են, քան նրանք, ովքեր կամավորություն չեն անում: Իրականում պարտադիր չէ մի քանի ժամ կամավոր աշխատանք կատարել, ավելի լավ ինքնազգացողություն ունենալու համար, պարզապես ամեն օր ուշադիր եղեք ու յուրաքանչյուր հնարավորություն օգտագործեք և օրվա ընթացքում բարության պատահական ու փոքրիկ քայլեր արեք:
8 Ազատ թող վայրի երևակայությունդ
Գոյություն ունի սթրեսը հաղթահարելու մի մեթոդ, որի ընթացքում անհրաժեշտ է հանգիստ ու հարմարավետ դիրք ընդունել ու փորձել մտքերով ինչ-որ ուրախ տեղ տեղափոխվել: Դուք կարող եք, օրինակ` ինքներդ ձեզ պատկերացնել լողափին զբոսնելիս` տարբեր ձայներ ու հոտեր պատկերացնելով ու կենտրոնանանալով շնչառության վրա:

9 Կենդանի պահիր
Մարդու և կենդանու շփումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Այդ է պատճառը, որ աուտիզմով հիվանդ երեխաներին, ծեր հիվանդներին ու հաշմանդամներին աջակցում են տնային կենդանիների օգնությամբ: Սեփական կենդանու հետ որոշակի ժամանակ անցկացնելը նույնպես կարող է օգնել հաղթահարել սթրեսը: Եթե չունեք ձեր կենդանին, կարող եք հանդիպել ձեր ընկերոջն, ով կենդանի ունի, և/կամ կամավորություն անել կենդանիների խնամքի կենտրոնում, որտեղ կարող եք խաղալ ու զբոսնել շների ու կատուների հետ:
10 Ասա այն, ինչ կա ներսումդ
Սթրեսն առաջանում այն ամենից, ինչի մասին չես խոսում ու կուտակում ես քո մեջ: Օգնիր ինքդ քեզ` ընկերոջ հետ խոսելով, աղոթելով կամ էլ նույնիսկ ինդ քեզ հետ խոսելով: Սա հրաշլի միջոց է սթրեսի պատճառներն առավել հստակ հասկանալու համար ու դրանց լուծումները գտնել: Խոսելուց հետո դու քեզ ավելի թեթև կզգաս` ասես ազատված լինելով ինչ-որ ծանր բեռից:



