
1. Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել: Գուրմոն
2. Քաղաքակրթությունը հակասությունների լուծման խաղաղ ուղիների անդադար որոնումն է, խաղաղության համընդհանուր ձգտումը: Էսքոլի
3. Խաղաղության երևութականությունն ավելի վտանգավոր է դարձնում պատերազմը: Կլավդիանոս
4. Խաղաղության գաղափարն աշխարհի բոլոր ազգերի սեփականությունն է: Իբրև բարձրագույն բարիք՝ նրանք խաղաղություն են պահանջում: Հյուգո
5. Անհրաժեշտ է խաղաղ օրերին կանխատեսել ամեն բան, ինչ կարող է օգտակար լինել պատերազմի ժամանակ: Պուբիլիոս Սիրոս
6. Յուրաքանչյուր պայմանագիր ավելի շատ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն: Ժան Ժակ Ռուսո
7. Ոչ ոքի արյունը չթափել, անդորր ու խաղաղություն ապահովել ողջ աշխարհում. ահա բարձրագույն խիզախությունը: Սենեկա Կրտսեր
8. Աշխարհում համընդհանուր խաղաղություն կտիրեր, եթե չլինեին «իմ» և «քո» հասկացությունները: Ֆիլդինգ
9. «Ակն ընդ ական»-ը միայն կկուրացնի ողջ աշխարհին: Մահաթմա Գանդի
10. Խաղաղությունը ժպիտից է սկսվում: Մայր Թերեզա
11. Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ: Էյնշտեյն
12. Ես հրաժարվում եմ ընդունել այն տեսակետը, որ մարդկությունն այնքան սերտորեն է կապված ռասիզմի և պատերազմի անաստղ կեսգիշերին, որ խաղաղության պայծառ արշալույսը երբեք չի կարող իրականություն դառնալ: Ես հավատում եմ, որ անզեն ճշմարտությունն ու սերն են որոշիչ դեր խաղալու: Մարտին Լյութեր Քինգ
13. Խաղաղությունը հակամարտության բացակայությունը չէ, այլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարողությունը: Ռոնալդ Ռեգան
14. Խաղաղությունը հազարավոր մղոնների ճանապարհորդություն է և այն պետք է անցնել քայլ առ քայլ: Լինդոն Ջոնսոն
15. Մենք երբեք չենք կարող խաղաղություն գտնել արտաքին աշխարհում, քանի դեռ խաղաղություն չենք հաստատել մեր իսկ ներսում: Դալայ Լամա
16. Եթե ցանկանում ես հաշտություն կնքել թշնամուդ հետ, պետք է աշխատես նրա հետ: Այդ դեպքում նա դառնում է քո գործընկերը: Նելսոն Մանդելա
17. Նրանք, ովքեր անհնար են դարձնում խաղաղ հեղափոխությունը, այս կերպ անխուսափելի կդարձնեն բռնի հեղափոխությունը: Ջոն Քենեդի
18. Հազարավոր փուչ բառերի փոխարեն ավելի լավ է արտաբերել մեկ բառ, որը խաղաղություն կբերի: Բուդդա
19. Խաղաղություն գտնում են ոչ թե փորձելով խուսափել խնդիրներից, այլ խիզախորեն բախվելով դրանց: Խաղաղություն գտնում են ոչ թե հերքման, այլ հաղթանակի մեջ:
20. Ես նախընտրում եմ խաղաղություն, սակայն եթե անհաշտություններ են լինելու, թող որ դրանք լինեն իմ օրոք, որպեսզի երեխաներս խաղաղության մեջ ապրեն: Թոմաս Փեյն: