Այսօր առավոտյան տաքսի կանգնեցրի: Վարորդը առաջին հայացքից մոտ  35 տարեկան էր: Մի երկու հարյուր մետր էլ չեինք գնացել սկսեց վարորդի հայհոյանքները: Զարմացել էի, բայց ոչինչ չհարցրեցի: Նույնը մի քանի րոպե: Ռիսկ հավաքեցի ու հարցրի, թէ ինչն էր պատճառը հայհոյանքների: Վարորդը միանգամից սկսեց հայհոյանքների երկրորդ փուլը, ավելի կատաղած. «Իրեք ախպեր ենք, էրկուսս պսակված, մեկը աշունը կպսակվի: Երկու էրեխա ես ունեմ, էրկուսը ախպերս: Տանը հիմա տասնմի հոգի ենք, մեկին ել սպասում ենք, ու էդքանս ընդամենը իրեք սենյականոց տանը, համարյա 85 քառակուսի: Ուզում եմ էթամ Ռուսաստան, աշխտեմ, գամ տուն առնեմ, հո սաղ կյանքներս միասին չենք կարա ապրենք այ ախպեր»:
Իմ հարցին, թե ինչ ես անելու Ռուսաստանում, միանգամից պատասխանեց` նույնը: Իսկ եթե լավ լինի այնտեղ, ընտանիքդ կտեղափոխե՞
ս`...«100 տոկոս, ապե՛. ստե կյանք չկա, ես էս երգրի մերը: Մի քանի հոգի ենք մնացել, մեկա նորնալ տեղ չկա գործի: Բա ինչ անեմ այ ախպեր, մեկա էս երգիրը երգիր չի ըլնի, սաղ վերխուշկեքը մենակ իրանց մասին են մտացում, մեր մասին մտածող չկա: Հարցիս` մենակ դու ես աշխատում, միանգամից ասաց, տո չէ այ ախպեր իրեքս էլ աշխատում ենք, աշխատող ենք, բայց էս երգրում մենակ ծերը ծերին ես հասցնում, չենք կարում էրկու կոպեկ հետ քցենք, որ մի տուն առնենք, շան տղու բանկերն ել աշխատավարձի չափ են ուզում, եռսուն տոկոս փող, որ մի տուն վերցնենք, ուրդուց տամ, որ չեմ աշխատում: 

Հասանք ապեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել