Pastinfo.am-ը գրում է.

Օգոստոսի 9-ին` ժամը 11:07-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին` Նորավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գորիս 207-րդ կմ-ին՝ Նորավան գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 22ՕՍ195 պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 34AR060 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/48293
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



