Հիմա ուզում եմ հարցնել ընկերներիս. էս գյուղացիները, որ չեն թողում մեր Կարենին տանեն զինվորականներն ու ոստիկանները, հիմա պացիֆիստ են?
Ադրբեջաներեն չեմ հասկանում, բայց մարդկություն էլ եմ տեսնում էս մարդկանց մեջ, ու չեմ ուզում, որ մենք անբարոյականի զավակներին՝ Ալիևից մինչև շարքայիններին, խառնենք մարդկություն ու խիղճ ասվածի հետ...
Հիմա մի բան եմ ասում, բայց հակասություններ ման մի էկեք. որ սրանք մեր գյուղերի վրա կրակում են, մենք պետքա ավելի շատ կրակենք իրանց գյուղի վրա, որ խելքի գան, հասկանան, որ իրանք են տուժվելու իրանց ռեժիմի անպատասխանատու ու հակամարդկային քայլերի փոխարեն. բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որ արդբեջանի գյուղացիները փայտերով հարձակվել են իրենց զինվորների վրա, մեր կրակոցներից հետո...
Էնպես, որ ով ինչ ուզում է ասի, ես ողջունել եմ Սեյրան Օհանյանի՝ ուժեղի խոսքը, որ ցավակցեց նաև զոհված ու սատկած ադրբեջանցիների հարազատներին, ու նաև ողջունում եմ, որ ադրբեջանցի հանցագործներին ու գերիներին նույն ձևով չենք վերաբերվում...
Գիտեմ, որ շատերդ եք ինձ մեղադրելու, անկեղծ ասած հարգանքով եմ, բայց իմ համար մեկ է, ուզում եմ մի պարզ բան հասկանանք, որ եթե նրանց արածը ստորություն ենք որակում, նույն ստորությունով պատասխան տալովմ, մեզ խառնում եք այդ վայրի ցեղերին...
Հ.Գ. էս տեսանյութը հուսով եմ արդեն ներբեռնել եք, Կարենի միամտությունն ու անխելքությունը պարզ ապացուցում են ադրբեջանցի գյուղացիները, որ նա չէր կարող ազերս ունենալ դիվերսանտ կոչվածի հետ...