Մի քանի դիտարկում երեկվա իրադարձություններից: Ուրեմն հարգելի լրատվականներ ջան, Բաքվում մի խեղճ ու կրակ հայի բռնում են, հարցաքննում են, նկարում են էտ ամենը ու տարածում: Դուք էլ նրանց հետ: Չեք հասկանում, որ իրանց ուզածն էլ հենց դա է: Մարդ, որը հոգեբանորեն իրեն պատրաստում է հարկ եղած դեպքում մեկնել ռազմաճակատ, այսպիսի կադրերը մեծ հոգեբանական հարված կարող են հասցնել: Չեք հասկանում, որ ինֆորմացիոն պայքարի տարրական կանոններ գոյություն ունեն: Մի քիչ մտածեք դրա մասին, ոչ թե լայքերի քանակի: Երկրորդը դա մեր տոլմա փաթաթողներն են, որոնք մեծ հաճույքով նման իբր խաղաղարար ցույցեր են անում, բայց այդ նույն օրը էտ խեղճ հային Բաքվում սպանում են: Դե հիմա մի հատ էլ ցույց եք կազմակերպում, որ ազերիները լավը չեն, ու մենք իրանցից ավելի լավ ենք տոլմա սարքում: Իսկ եթե ավելի լուրջ` էտ ցույցերը գնացեք ՄԱԿի գրասենյակի, տարբեր երկրների դեպանությունների դիմաց արեք, ի նշան բողոքի Ադրբեջանի անմարդկային քաղաքականության: Բոլորն են սպասում: Իսկ տոլմայի մասին մոռացեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10202462580875082?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել