Անկախության գաղափարի ձեռքբերումը հսկայական գործընթաց է, պետք է լիներ հատուկ անկախության ինստիտուտ, բայց այդ անկախության ինստիտուտը շատ դժվար էր իշխանությունների համար, որովհետև ենթադրում էր հսկայական ինվեստիցիաներ: Անկախությունը թանկ հաճույք է, երկրորդ՝ այն ենթադրում է բացարձակ ազնվություն, որովհետև բացարձակ անկախության ժամանակ դու պետք է նաև պատասխանատվություն կրես, և երրորդ՝ ենթադրում է սեր հասարակության նկատմամբ և հանդուրժողականություն: Այս բոլոր ասպեկտներն անտեսվեցին: Սա ինձ համար ամենացավոտ թեման է. վերջերս կարդացի եզդիների հարցազրույցը, որտեղ նշել էին, որ իրենք գնում են հարսանիքների և այդ ճանապարհով իրար փոխանցում են եզդիական ավանդույթները: Կարդացի այդ հարցազրույցը և հասկացա, որ պետության կորստի հետ մեզ մոտ կմնա մի բան՝ գնալ հարսանիքների և իրար փոխանցել քյաբաբի ավանդույթը… ես չեմ ուզում հայկական պետությունն այդպիսին լինի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: