Esem.am-ը գրում է.
Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե սցենարիստ, «Հարազատ թշնամի» հեռուստանախագծի ղեկավար Դիանա Գրիգորյանը թույլ չի տալիս, որ սերիալի դերասանները մեկնեն հանգստի:ESem.am-ն այս թեմայով զրուցեց Դիանա Գրիգորյանի հետ:
Դիանան նշեց, որ արդարանալու խնդիր չունի: Այնուամենայնիվ, նրանից տեղեկացանք, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ դերասանների մեծ մասն այս փուլում Հայաստանում չէ: «Կան դերասաններ, ովքեր 20-25 օրով են արձակուրդի մեկնել: Գլխավոր դերակատարը՝ Դավիթ Թադևոսյանը, 20 օրով է մեկնել երկրից, Լուիզա Ղամբարյանը՝ 25, Լիկա Սալմանյանը 2 անգամ է գնացել հանգստի՝ գարնանը՝ Եգիպտոս, ամռանը՝ մայրիկի մոտ, 2 օրից Տաթևիկ Ադումյանն է մեկնելու երկրից, ով ևս երկրորդ անգամ է գնալու հանգստի, Իռեն Աբելյանը նույնպես այստեղ չէ: Այդ ամենը հրապարակվում է և ծիծաղելի է, որ այդքանից հետո նման բաներ են խոսում: Այստեղ են միայն Արտաշես Ալեքսանյանը, ով մեկնելու է սեպտեմբերի 1-ին և Ալբերտ Սաֆարյանն ու Աիդա Բաբաջանյանը, ովքեր հանգստի են գնալու սեպտեմբերի 12-ին, որովհետև իրենց ավելի հարմար էր աշնանը մեկնել հանգստի»,- ESem.am-ին ասաց սցենարիստը:
Դիանան նշեց, որ միշտ հարմարվել են դերասանների հետ: Ավելին, նա չի հավատում, որ իրենց անձնակազմից որևէ մեկը կարող էր ասել, թե ինքը թույլ չի տալիս, որ դերասանները հանգստի մեկնեն: «Դա սուտ է, իսկ ես չեմ կարծում, որ մեզ մոտ կա մեկը, ով կարող է այդպես ստել: Մեզ մոտ այնքան իդեալական հարաբերություններ են, որ ես վստահ եմ՝ նման բան հնարավոր չէ»,- շեշտեց նա: Ըստ նախագծի ղեկավարի՝ իրենց անձնակազմում անգամ նման խոսակցություն, միջադեպ չի եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ